375 բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել․ նախարար

21 մայիսի, 2020  12:35

Հայաստանի բժշկական հաստատությունների 375 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ կորոնավիրուսային վարակով բուժաշխատողները ընդհանուր դեպքերի 6-7 տոկոսն են կազմում։

«Այս պահին բժշկական հաստատությունում 375 հոգու մոտ է հաստատվել, ինչը կազմում է մեր հիվանդների 6-7 տոկոսը։ Նրանք, լինելով ամենաբարձր ռիսկային գոտում գտնվող քաղաքացիները, ավելի շատ են հիվանդանում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն բժիշկներին եւ բուժքույրերին, այլ նաեւ ոչ բժշկական անձնակազմին, օրինակ, շտապօգնության վարորդներին, տեխնիկներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում