• Latest news

COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ հակամարմինների բացակայության դեպքում. գիտնականներ

3 հուլիսի, 2020  14:56

COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ հակամարմինների բացակայության դեպքում, պնդում են Karolinksa Institute-ի գիտնականները: Նրանք հակամարմինների թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ T-բջիջներ են հայտնաբերել, որոնք կարեւոր դեր են խաղում օրգանիզմի ձեռք բերված իմունային պատասխանում:

Ինչպես նշում է medportal.ru-ն՝ վերոհիշյալ գիտնականները վերլուծել են կորոնավիրուս տարած 200 հիվանդի նմուշները, այդ թվում՝ նրանց, ով COVID-19-ը տարել է մեղմ կամ ասիմպտոմատիկ ձեւով: Հետազոտվածների 30 տոկոսի մոտ հակամարմիններ չեն հայտնաբերվել, բայց փոխարենը գտել են այսպես կոչված T-բջջային իմունիտետը, ընդ ոչում այն կրկնակի բարձր է, քան հակամարմիններով մարդկանց մոտ: T-բջիջները (կամ T-լիմֆոցիտները) պահում են տեղեկությունները նախկինում գործող հակագենների մասին եւ նպաստում են իմունիտետի ձեւավորմանը տարված վարակիչ հիվանդությունների նկատմամբ։

Հետազոտողները եզրակացրել են, որ իրականում կոլեկտիվ իմունիտետի մակարդակը կարող է շատ ավելի բարձր լինել, քան ընդունված է կարծել, քանի որ գիտնականներն իրենց գնահատականներում հիմնվում են բացառապես հակամարմիններով մարդկանց թվի վրա: Սակայն դա զարմանալի չէ, քանի որ T-բջիջների համար վերլուծությունն ավելի բարդ է եւ կատարվում է ձեռքով մասնագիտացված լաբորատորիաներում, ոսւտի անհնար է զանգվածային փորձարկումներ իրականացնել, իսկ հակամարմինների անալիզը շատ ավելի պարզ է եւ մատչելի:

Հետազոտության հեղինակներից մեկի՝ Karolinksa Institute-ի համալսարանի դոցենտ Մարկուս Բագերտի կարծիքով՝ առանց լրացուցիչ տվյալների դժվար է գնահատել T բջիջների պաշտպանիչ հատկությունները: Գուցե դրանք պաշտպանում են մարդուն հիվանդությունից, բայց չեն կարող պաշտպանել վարակումից եւ վարակի տարածումից: Բացի այդ, դեռ հայտնի չէ, թե որքան երկար է պահպանվում իմունիտետը կորոնավիրուսի նկատմամբ T-բջջային պատասխանում:

«Հնարավոր է, այժմ մենք թերագնահատում ենք այն մարդկանց թիվը, ով որեւէ իմունիտետ ունի: Արդյո՞ք դա նշանակում է, որ այդպիսի մարդիկ լիովին պաշտպանված են, կամ հետագայում հիվանդությունը կընթանա ավելի մեղմ տեսքով կամ ասիմպտոմատիկ կերպով, հիմա դժվար է ասել ժ»,- նշել է գիտնականը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է