✕

Քաղցկեղի բուժման հետաձգումը 6-13%-ով մեծացնում է մահվան ռիսկը․ ուսումնասիրություն

6 նոյեմբերի, 2020  09:48

Քաղցկեղից մահանալու ռիսկը 6-13%-ով մեծանում է այն մարդկանց մոտ, ովքեր հետաձգում են բուժումը, նույնիսկ ընդամենը մեկ ամսով: Այս մասին հաղորդվում է ուսումնասիրության մեջ, որի արդյունքները հրապարակվել են The BMJ ամսագրում:

Քինգսթոնում (Կանադա) Թագավորական համալսարանից Թիմոթի Հաննայի ղեկավարած թիմը ուսումնասիրել եւ վերլուծել է այս թեմայի վերաբերյալ համապատասխան հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2000 թվականի հունվարից մինչեւ ապրիլ: Այս ուսումնասիրություններում եղել են քաղցկեղի 7 տեսակների վիրաբուժական միջամտության, քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի տվյալներ, որոնք միասին կազմում են աշխարհի բոլոր քաղցկեղների 44%-ը:

Արդյունքի հիմնական գնահատականը գոյատեւման ընդհանուր ռիսկն էր՝ բուժումը սկսելու կամ լրացնելու եւ հաջորդը սկսելու չորս շաբաթ ուշացման դեպքում:

Արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ բուժման բոլոր մոտեցումների համար հետաձգումը կապված է մահվան ռիսկի ավելացման հետ: Վիրահատության դեպքում մահվան ռիսկն աճել է 6-8%-ով` բուժման հետաձգման յուրաքանչյուր չորս շաբաթվա ընթացքում, իսկ ճառագայթային թերապիայի եւ քիմիաթերապիայի դեպքում, համապատասխանաբար, 9%-ով եւ 13%-ով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում