• Latest news

Երիկամների քրոնիկ հիվանդություն. Ռիսկի գործոններ

11 մարտի, 2021  23:13

Աշխարհում յուրաքանչյուր տասներորդ մարդը տառապում է երիկամների քրոնիկ հիվանդությամբ, բայց մեծ մասը չգիտի այդ մասին: Սա տագնապալի է մասնագետների համար, քանի որ երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ, ովքեր վարակվում են COVID-19-ով, բարդությունների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:

«Կարեւոր է, որ մարդիկ հասկանան երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկը եւ միջոցներ ձեռնարկեն այն կանխելու համար»,- ասում է Մեյոյի կլինիկայի նեֆրոլոգ Էնդրյու Բենտալը: - Ռիսկի այնպիսի գործոնների կառավարումը, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը, շաքարախտը եւ ճարպակալումը, կնվազեցնի երիկամների հիվանդության զարգացման հավանականությունը: Եթե մարդու մոտ երիկամների քրոնիկ հիվանդություն է առաջանում, ներկայումս դեղամիջոցներ համարյա չկան: Բայց վաղ ախտորոշումն ու բուժումը կարող են օգնել կանխել երիկամների անբավարարությունը եւ երիկամի փոխպատվաստման անհրաժեշտությունը»:

Երիկամները կարեւոր դեր են խաղում օրգանիզմում՝ օրգանիզմից զտելով թափոններն ու ավելորդ հեղուկը, որոնք դուրս են գալիս մեզի միջոցով: Երիկամների քրոնիկ հիվանդությունը նկարագրում է երիկամների ֆունկցիայի աստիճանական կորուստը:

Ռիսկի ինչ գործոններ են մեծացնում երիկամների հիվանդությունների զարգացման ռիսկը:

Շաքարախտը, արյան բարձր ճնշումը եւ ճարպակալումը համարվում են հիմնական ռիսկի գործոնները: Շաքարախտով եւ արյան բարձր ճնշմամբ տառապող մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ովքեր ճարպակալում ունեն, երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման ավելի մեծ ռիսկի են ենթարկված:

Ռիսկի այլ գործոններից են ծխելը, սրտի հիվանդությունները, ընտանեկան պատմությունը (մերձավոր ազգականների մեջ այդպիսի հիվանդություն ունեցող մարդկանց առկայությունը), ծերությունը եւ երիկամների ոչ նորմալ կառուցվածքը:

Համարվում է նաեւ, որ ծխելուց հրաժարվելը եւ քաշի կորուստը կարող են օգնել կանխել երիկամների հիվանդությունը: Ծխելը, մասնագետների խոսքով, կարող է վնասել երիկամները եւ խորացնել երիկամների գոյություն ունեցող ախտահարումը: Առողջ քաշի պահպանումը կարող է նաեւ օգնել նվազեցնել երիկամների հիվանդության ռիսկը: Շատ կարեւոր է նաեւ, որ մարդիկ հաղթահարեն այնպիսի քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը եւ շաքարախտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll