• Latest news

Գիտնականները գնահատել են Չեռնոբիլից մարդկանց մուտացիաների մակարդակը

23 ապրիլի, 2021  19:20

ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ճապոնիայի գիտնականները գնահատել են ժառանգական մուտացիաների մակարդակը մարդկանց մոտ, ում ծնողները ճառագայթահարման են ենթարկվել 1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանում (ԱԷԿ) տեղի ունեցած վթարի արդյունքում: Ինչպես պարզվել է, իոնացնող ճառագայթման հետեւանքով ԴՆԹ-ի վնասը ժառանգաբար չի փոխանցվում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:

Մերեդիտ Յիգերի ղեկավարությամբ գիտնականների խումբն ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտից հետազոտել է վթարը չեզոքացրածների ընտանիքների եւ ատոմակայանի՝ ճառագայթահարման ենթարկված անձնակազմի ընտանիքներում ծնված 130 երեխայի գենոմը: Նշվում է, որ բոլոր երեխաները բեղմնավորվել եւ ծնվել են վթարից հետո՝ 1987-ից 2002 թվականներին ընկած ժամանակահատվածում:
Պարզվել է, որ փորձակվողների մուտացիաների մակարդակը չի գերազանցում բնակչության միջին ցուցանիշը:

Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ատոմակայանում վթարը տեղի էր ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին: Այն մարդկության պատմության մեջ ամենամեծ տեխնածին աղետներից մեկն է համարվում: Կայանի չորրորդ էներգաբլոկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում Բելառուսի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի գրեթե 8.4 միլիոն բնակիչ է ռադիոակտիվ ազդեցության ենթարկվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll