ՀՀ-ում COVID-19-ի դեմ կատարվել է 335 721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215 278, երկրորդ դեղաչափ` 120 443․ ԱՆ

13 սեպտեմբերի, 2021  11:00

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 12-ի դրությամբ` կատարվել է 335721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215278, երկրորդ դեղաչափ` 120443։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից։

Հիշեցում.

«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում