Մերձավոր Արեւելքում տարբեր տեսակի հացահատիկի սպառման եւ սրտի իշեմիկ հիվանդության միջեւ կապն ուսումնասիրող առաջին հետազոտություններից մեկում գիտնականները պարզել են, որ զտված հացահատիկի ավելի մեծ սպառումը կապված է իրանցիների շրջանում սրտի վաղաժամ կորոնար հիվանդության ռիսկի հետ։ Հետազոտության արդյունքները կներկայացվեն Սրտաբանության ամերիկյան քոլեջի (ACC) Մերձավոր Արեւելքի 2022 կոնֆերանսին, հայտնում է Medical Xpress-ը։
Այս ուսումնասիրությունը գնահատել է կապը ռաֆինացված եւ ամբողջական ձավարեղենի սպառման եւ սրտի իշեմիկ հիվանդության վաղաժամ զարգացման ռիսկի միջեւ:
Վաղաժամ կորոնար հիվանդությունը 55 տարեկանից ցածր տղամարդկանց կամ 65 տարեկանից ցածր կանանց մոտ կորոնար զարկերակների աթերոսկլերոզային նեղացումն է։ Հիվանդության վաղ փուլերում այն հաճախ ասիմպտոմատիկ է, սակայն զարկերակի պատի նեղացումը (ստենոզ ) հետզհետե կարող է հանգեցնել կրծքավանդակի ցավի եւ/կամ սրտի կաթվածի: Ռիսկի գործոնները ներառում են ծխելը, բարձր խոլեստերինը, արյան բարձր ճնշումը եւ շաքարախտը:
Հետազոտությանը մասնակցել են Իրանի տարբեր քաղաքներից եւ էթնիկ խմբերից 2099 մարդ, որոնք կորոնարոգրաֆիայի են ենթարկվել։
Պարզվել է, որ ամողջական հացահատիկի ընդունումը հակադարձորեն կապված է եղե; այս հիվանդության ռիսկի նվազեցման հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր