Ի՞նչ է բարոյապես սպառումը․ սթրեսի նոր տեսակի 8 նշան

6 հոկտեմբերի, 2022  20:50

Մարդիկ սկսել են սթրեսի նոր տեսակի ենթարկվել, որը մասնագետները պայմանականորեն անվանում են բարոյապես սպառում։ Դա ավելի ծայրահեղ սթրես է եւ կարող է ծանր հուզական անհանգստություն առաջացնել։ Այս մասին ասվում է Շեֆիլդի համալսարանի կողմից այլ գիտնականների հետ համատեղ իրականացված ուսումնասիրության մեջ: 

Շեֆիլդի համալսարանի աշխատանքի հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինա Նիլսենը նկատել է, որ սպառման  նոր տեսակն «ավելի ծայրահեղ» է եւ կարող է առաջացնել ծանր հոգեհուզական սթրես, որը կարող է ազդել մտավոր, հուզական եւ ֆիզիկական առողջության, աշխատանքի արտադրողականության վրա: 

Պրոֆեսոր Նիլսենն անվանել է հետեւյալ նշանները, որոնք ցույց են տալիս, որ մարդը կարող է բարոյապես սպառման զգացում ունենալ՝

Ավելի շատ հոգնածության զգացում;

Գործերը մշտապես ձգձգելու սովորություն;

Օրվա ընթացքում անհանգստություն;

Աշխատանքից կտրվելու անկարողություն;

Աշխատանքի կամ տնային գործերի մասին կպչուն մտքեր ունենալը;

Պատկերացումը, որ ամեն ինչ վատագույն կերպով կստացվի;

Անտարբերություն աշխատանքի եւ առօրյայի նկատմամբ;

Զգացմունքային, մտավոր եւ ֆիզիկական հյուծում։

Մասնագետի խոսքով` բարոյապես սպառման դեպքում պետք է ընդմիջել, արձակուրդ վերցնել։ Մարդիկ հաճախ բարոյական տրավմա են ստանում, քանի որ չեն կարողանում վերահսկել ամեն ինչ։  Այս դեպքում պետք է վերահսկել այն, ինչ կարող եք: Դա անելու համար դուք պետք է փոխեք ձեր վերաբերմունքը ճգնաժամային իրավիճակի հանդեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում