Երևանում կկառուցվի նոր բժշկական կենտրոն․ Ավինյան

5 փետրվարի, 2024  12:53

Երևանում կկառուցվի նոր բժշկական կենտրոն` նոր ստանդարտներով, վերջին սարքավորումներով։ Այս մասին գործակարգավարական նիստում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Դետալները քննարկել ենք, ֆինանսական հոսքերը գիտենք, միջազգային ֆինանսական գործընկերների շրջանակը նույնպես հասկանալի է»,- մանրամասնել է քաղաքապետը։

Ավինյանի խոսքով՝ սա կարևոր ծրագրերից մեկն է, որը քաղաքապետարանը պարտավորվել է իրականացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում