Նարնջի կեղևը պարունակում է սրտի աշխատանքն ամրապնդող նյութեր. JAFС

29 մայիսի, 2024  16:51

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ նարնջի կեղևի մզվածքը սրտին վնասող միացություններ արտադրող աղիքային բակտերիաների ակտիվությունն արգելակող օգտակար ֆիտոքիմիկատներ է պարունակում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Agricultural and Food Chemistry (JAFC) գիտահանրամատչելի հանդեսում:

Գիտնականները պարզաբանել են, որ աղիքային որոշ բակտերիաների ակտիվությունը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը։ Բանն այն է, որ դրանք արտադրում են տրիմեթիլամինի N-օքսիդ (TMAO): Այս օրգանական նյութը աթերոսկլերոզի և սրտի անբավարարության պաթոգենեզում որոշիչ դեր է խաղում:

Գիտնականները նարնջի կեղևի կենսաքիմիական հատկություններն ուսումնասիրելիս պարզել են, որ նարնջի կեղևի մզվածքը հարուստ է օգտակար ֆիտոքիմիկատներով, որոնք մարմնում օգնում են նվազեցնել TMAO-ի արտադրությունը:

Մասնավորապես, նման հատկություններ ցույց են տվել ֆերուլոյլպուտրեսցին կոչվող միացությունը: Գիտնականները նշել են, որ այն պարունակում է ջրային հիմքով մզվածքներում։

Հետազոտողների համոզմամբ՝ իրենց հայտնագործությունը կօգնի սրտի առողջությանը նպաստող նոր ֆունկցիոնալ մթերքների և դեղամիջոցների ստեղծմանը:

Միաժամանակ բժշկական արդյունաբերության մեջ ցիտրուսային արտադրության թափոնների օգտագործումը մասամբ կլուծի շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում