• Latest news

Ո՞ր ծխողներն են ավելի ենթարկված թոքերի քաղցկեղի վտանգին

16 օգոստոսի, 2024  11:41

Թոքերի քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ ամեն տարի խլելով միլիոնավոր կյանքեր: Նոր տվյալները ցույց են տալիս ավելի տագնապալի միտում՝ կապված ավանդական գլանակների և վեյփինգի էլեկտրոնային սարքերի համակցված օգտագործման հետ:

Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Journal of Oncology Research and Therapy ամսագրում, ցնցող վիճակագրություն է բացահայտում:

Գիտնականները լայնածավալ վերլուծություն են անցկացրել, որն ընդգրկել է ավելի քան 32 հազար մարդու, որոնցից 5 հազարը տառապել է թոքերի քաղցկեղով, գրում է Planet Today-ը։ Արդյունքները ցույց են տվել, որ թոքերի քաղցկեղով ախտորոշված ​​հիվանդների շրջանում  ութ անգամ ավելի հաճախ են հանդիպել այն մարդիկ, որոնք զբաղվել են և ծխելով և վեյփինգով՝ համեմատած առողջ ստոիգողական խմբի հետ:

Առավել տագնապալի է այն փաստը, որ այս երկու սովորությունները համատեղող մարդկանց մոտ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը չորս անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր սահմանափակվում են ծխախոտով: Այս բացահայտումը մարտահրավեր է նետում տարածված այն համոզմունքին, որ վեյփինգը ավելի պակաս վնասակար այլընտրանք է:

Հետազոտողները շեշտում են, որ թեև հասարակությունը քաջատեղյակ է ծխախոտի ծխի քաղցկեղածին հատկությունների մասին, սակայն վեյփինգի հնարավոր վտանգների մասին տեղեկատվությունը քիչ է տարածված: Հատկապես մտահոգիչ է վեյփինգի էլեկտրոնային սարքերի աճող տարածումը երիտասարդների շրջանում, որոնք կարող են թերագնահատել դրանց օգտագործման հետ կապված ռիսկերը:

2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ թոքերի քաղցկեղից մահացածների 1,8 միլիոնից 87%-ը կարող է ուղղակիորեն կապված լինել ծխախոտի կանոնավոր օգտագործման հետ։ Նոր ապացույցները բարդության նոր մակարդակ են ավելացնում այս հարցին՝ մատնանշելով թոքերի քաղցկեղի զարգացման համար ավանդական և էլեկտրոնային ծխախոտների համակցված օգտագործման հնարավոր սիներգետիկ ազդեցությունը:




Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll