• Latest news

Արմավիրի մարզում նախնական տվյալներով 3 անձ է մահացել «Արևմտյան Նեղոսի» տենդից

4 սեպտեմբերի, 2024  16:06

Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, նախնական տվյալներով  արձանագրվել 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը։

«Հիվանդությունը մարզում տարածվել է 2024թ․ հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հիվանդության հիմնական դեպքերն արձանագրվել են Արմավիր և Մեծամոր համայնքներում»,–նշեց նա։

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը օգոստոսի 21–ին կայացած ասուլիսի ընթացքում նշել էր, որ առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7–ին՝ Արագածոտնի մարզում, փոխանցողներ հայտնաբերել են միայն Արագածոտնի մարզից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll