• Latest news

Ալկոհոլի օգտագործման եւ ճաղատանալու միջեւ թույլ կապ կա. АА

27 նոյեմբերի, 2024  17:56

Պուսանի ազգային համալսարանի Բժշկական դպրոցի (Հարավային Կորեա) գիտնականները պարզել են, որ ալկոհոլ օգտագործող մարդկանց համար անդրոգենետիկ մազաթափության (ԱԳՄ) հավանականությունն աննշան բարձր է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alcohol and Alcoholism (АА) ամսագրում։

Անդրոգենետիկ մազաթափությունը (ԱԳՄ) մազերի՝ ժառանգականությամբ պայմանավորված նոսրացումն է, որի հիմքում ընկած է մազի ֆոլեկուլների զարգացող նվազումը։ Հիվանդությունը մազաթափության ամենատարածված ձեւն է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։

Չնայած ԱԳՄ-ն առաջին հերթին պայմանավորված է գենետիկորեն եւ հորմոնալ գործոններով, որպես պոտենցիալ պատճառներ դիտարկվում են նաեւ կենսակերպի այնպիսի գործոններ, ինչպիսին են ծխելը, դիետան եւ սթրեսը։ Հարցն այն մասին, թե կարող է արդյոք ալկոհոլի օգտագործումն առաջ բերել մազաթափություն կամ խորացնել այն, մնում է բաց։

Այդ բացը լրացնելու համար կորեացի գիտնականներն իրականացրել են  մինչ այդ կատարված հետազոտությունների մետա-ուսումնասիրություն ԱԳՄ թեմայի վերաբերյալ՝ ոգելից խմիչքի ազդեցության հետ կապված։ Արդյունքները ցույց են տվել, որ ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ ԱԳՄ առաջացման հավանականությունը կարող է մի փոքր ավելին լինել, քան չխմողների պարագայում։ Հետազոտողները նշել են, որ այդ կապը չի կարելի անվանել վիճակագրականորեն նշանակալի։

Վարկածներից մեկի համաձայն՝ ացետալդեհիդը (ալկոհոլի մետաբոլիզմի կողմնակի արդյունք) կարող է բացասաբար ազդել գլխամաշկի իմունային միջավայրի վրա՝ դրանով իսկ նպաստելով մազաթափության առաջացմանը։ Սակայն, ըստ գիտնականների, այդ մեխանիզմը զուտ վարկած է մնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll