Շառլոտում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողների հետ համատեղ, համակարգչային մոդելավորում են անցկացրել, որը նրանց հնարավորություն է տվել ուսումնասիրել H5N1 վիրուսի փոխազդեցությունը իմունային համակարգի հետ: Փորձերը ցույց են տալիս, որ թռչնագրիպի վիրուսը զարգանում է, որպեսզի կարողանա խույս տա կաթնասունների իմունային պաշտպանությունից:
Գիտնականները հստակ միտում են հայտնաբերել՝ հակամարմինները կորցնում են արդյունավետությունը H5N1-ի նոր շտամների դեմ, գրում է Planet Today-ը: Դա նշանակում է, որ մոտ ապագայում իմունային համակարգի համար դրանք ավելի ու ավելի դժվար կդառնան ճանաչելը և ճնշելը, ինչը մեծացնում է կենդանիներից մարդկանց և մարդկանց միջև վիրուսի փոխանցման վտանգը: Նման արագ հարմարվողականությունը վկայում է նաև վիրուսի նախորդ տարբերակների հիման վրա ստեղծված պատվաստանյութերի արդյունավետության նվազման մասին։
Գիտնականների թիմը վերլուծել է վիրուսային սպիտակուցների 1804 փոխազդեցություն հյուրընկալող հակամարմինների հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ընտանիքի մաս կազմող eBioMedicine բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները փաստում են H5N1-ի շարունակական փոխանցումը թռչուններից կաթնասուններին և շտամների քանակի աճը, որոնք հաջողությամբ խույս են տալիս իմունային համակարգի գրոհներից: Այս ամենը փորձագետները գնահատում են որպես գործոններ, որոնք հակագենային դրեյֆը զոոնոզային (կենդանիներից մարդուն փոխանցվող հարուցիչների վարակիչ և մակաբուծական հիվանդությունների խումբ) ռիսկի լուրջ աղբյուր են դարձնում:
Վիրուսն արդեն լայնորեն տարածվել է վայրի թռչունների երամներում, ակտիվորեն ազդում է թռչնամսի վրա, կան դեպքեր, երբ հիվանդանում են խոշոր եղջերավոր անասունները և նույնիսկ ֆերմերային տնտեսությունների աշխատողները։ Գիտնականները մտահոգված են արդյունավետ պատվաստանյութերի արագ մշակման անհրաժեշտությամբ։ Հավանականություն կա, որ հաշվի առնելով H5N1-ի մուտացիաները, վիրուսը կփոխանցվի մարդուց մարդու՝ հետագայում համաճարակի զարգացմամբ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day