«Շտապում ենք տուն, որ հայրիկը տեսնի իր աղջկան»։ Շենգավիթ բժշկական կենտրոնի Պերինատալ կենտրոնում երկուսուկես ամսական Ամելիին բոլորը ճանաչում են և շատ սիրում, սակայն հայրը դեռ նոր պետք է տեսնի:
«Համ ուրախ ենք, համ տխուր», - ասում է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը։
Բժշկական կենտրոնում 12 շաբաթ պայքարում էին 600 գրամ քաշով ծնված փոքրիկի կյանքի համար: ՈՒրախանում էին ավելացած ամեն գրամի համար:
« Ու հենց որ արդեն լավ է լինում, բուժում չենք անում, ուտում ու քաշ ենք հավաքում, այս պուճուրները դառնում են բաժնի ուրախությունը», - ասում է նա։ Պերինատալ կենտրոնի ուրախությունը՝ երկուսուկես ամսական Ամելին, հետաքրքիր զուգադիպությամբ հիվանդանոցից դուրս է գրվում հենց այն օրը, երբ պետք է ծնվեր: Փոքրիկը շտապել էր՝ լույս աշխարհ եկել 27 շաբաթականում, խառնելով ծնողների ու բժիշկների պլանները:
«Այդ ընթացքը շատ սթրեսային էր ինձ համար, որովհետև չգիտեի հետագան ինչ է լինելու: Թե ես, թե իհարկե իմ բալիկը կյանքի ու մահվան կռիվ ենք տվել այդ ընթացքում, ու հետո հաղթահարել ենք: Մեր համար շատ դժվար պրոցես էր, քանի որ իր կյանքը վտանգված էր, չէինք հասկանում հետագան ինչ կլինի: Ես ամեն օր սպասում էի, թե երբ պետք է ժամը գա, գամ հիվանդանոց, տեսնեմ ինչ նորություն կա։ Ամեն մի 10 գրամի վրա, 5 գրամի վրա, որ քաշը ավելացել էր, մենք այսպես անձնակազմով, բոլորով շատ ուրախացել ենք», - պատմում է Ամելիի մայրը։
Մանրամասները վիդեոռեպորտաժում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում