Duke-NUS Medical School-ի և Սինգապուրի Ազգային համալսարանական առողջապահական համակարգի գիտնականները պարզել են, որ ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը զարգանում է ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ։ Այն կախված է տարիքից, ծխելուց, արյան մեջ գենետիկ փոփոխություններից և նույնիսկ բերանի խոռոչի մանրէներից։ Արդյունքները հրապարակվել են Cancer Discovery (CanDis)բժշկագիտական հանդեսում։
Աղիքային մետապլազիայի՝ ստամոքսի լորձաթաղանթի նախաքաղցկեղային վիճակի ավելի քան 1500 նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ ապագա ուռուցքներին բնորոշ մուտացիաները կուտակվում են բջիջներում արդեն այդ փուլում։ Հատկապես նշանակալի էր ARID1A գենի վնասումը, որը կապված է քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացման և կանխատեսման վատթարչացման հետ։
Գիտնականները միաժամանակ հայտնաբերել են օքսիդատիվ սթրեսի ԴՆԹ-ի «հետքեր», որոնք սրվում են ծխելու պատճառով և մեծացնում են չարորակ փոփոխությունների հավանականությունը։
Մեկ այլ կարևոր գործոն է կլոնալ արյունաստեղծումը՝ ՝ արյան ցողունային բջիջների տարիքային մուտացիաները։ Արյունաստեղծումը (հեմոպոեզ, մարդու և կենդանիների օրգանիզմում՝ հատուկ արյունաստեղծ օրգաններում՝ ոսկրածուծում, փայծաղում, ավշային հանգույցներում, ռեթիկուլո-էնդոթելային համակարգում տեղի ունեցող արյան բջիջների առաջացումը, զարգացումն ու հասունացումը –խմբ.) ավելի տարածված է տարեց մարդկանց մոտ և կապված է ստամոքսի քաղցկեղի նկատմամբ խոցելիության բարձրացման հետ։ Այդ բուժառուների ստամոքսի լորձաթաղանթում հայտնաբերվել են բերանի խոռոչում հաճախ հանդիպող մանրէներ, դրանց թվում՝ Streptococcus։ Հեղինակների բնորոշմամբ՝ իմունային համակարգի տարիքային փոփոխությունների և խրոնիկական բորբոքման համադրությունը արագացնում է լորձաթաղանթի վնասումը։
Ստամոքսի քաղցկեղը զարգանում է ոչ թե մեկ, այլ մի քանի անբարենպաստ գործոնների կուտակման պատճառով։ Այս թաքնված մեխանիզմների ըմբռնումը կօգնի բացահայտել ռիսկի խմբերը հիվանդության զարգացումից շատ առաջ և ավելի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ մշակել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day