Այս տարի հիվանդացության մակարդակը բարձր է ԱՄՆ-ի կենտրոնական եւ Հարավային նահագներում, Տեքսասում, որտեղ արդեն հաղորդվել է հինգ մահացու դեպքերի մասին:
«Իրավիճակը կարող է փոխվել, բայց ներկայումս ավելի շատ գրանցվում է H1N1 վիրուսը»,- ասել է ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի բժշկական աշխատակից, բժշկական գիտությունների դոկտոր Մայքլ Յանգը:
Բժիշկ Յանգը նշել է, որ H1N1 գրիպը տարբերվում է գրիպի մյուս տեսակներից, քանի որ ավելի շատ ախտահարում է երիտասարդներին, քան տարեցներին: «Գրիպը, որպես կանոն, մեծ վտանգ է ներկայացնում 65-ն անց մարդկանց համար, ինչպես նաեւ երեխաների եւ սրտի քրոնիկ հիվանդություններ եւ շաքարախտ ունեցող մարդկանց համար», - ասել է նա:
Լավ նորությունն, ըստ բժիշկ Յանգի, այն է, որ այս տարի գրիպի դեմ պատվաստումը պաշտպանում է H1N1 վիրուսից, հաղորդում է Newsmax Health-ը:
«Մարդիկ, ովքեր դեռ չեն ստացել պատվաստում, դեռ ժամանակ ունեն, նրանք պետք է գնան եւ պատվաստվեն»,- ասաց նա:
Բժիշկ Յանգը չի կարծում, որ H1N1 վիրուսը կհասնի պանդեմիայի մակարդակի, ինչեպես դա եղավ 2009 թվականին: Լավատեսության համար մի քանի պատճառ կա, նշել է նա: Առաջին հերթին միլիոնավոր մարդիկ պատվաստվել են H1N1 գրիպի դեմ, եւ եւս միլիոնավորները սպասում են պատվաստմանը:
Համաձայն CDC-ի, H1N1 վիրուսը Միացիալ Նահագներիում առաջին անգամ հայտնվել է 2009 թվականին : 2009 թվականին H1N1 գրիպի պանդեմիայի ժամանակ գրանցվել է վարակման մոտավորապես 17 855 եւ մահվան 45 դեպք:
Բացի պատվաստումներից, բժիշկ Յանգը խորհուրդ է տալիս հաճախակի լվանալ ձեռքերը, ինչպես նաեւ փակել բերանը հազալիս՝ գրիպի տարածումը կանխելու համար: Բացի այդ, մնացեք տանը, եթե հիվանդ եք, եւ մի թողեք հիվանդ երեխաներին դպրոց հաճախել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day