Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության ներդրման գործընթացը ներկայացվում է որպես կարևոր բարեփոխում՝ միտված առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացմանը և քաղաքացիների ֆինանսական բեռի նվազեցմանը։
Սակայն ցանկացած համակարգային փոփոխություն, հատկապես առողջապահության ոլորտում, պահանջում է լայն մասնագիտական և հանրային քննարկում, քանի որ սխալ նախագծված կամ վաղաժամ ներդրված մոդելը կարող է ստեղծել նոր ռիսկեր՝ քաղաքացիների, բժիշկների և բուժհաստատությունների համար։
Այս համատեքստում կազմակերպվում է կլոր սեղան-քննարկում, որի նպատակն է՝
վերհանել պարտադիր առողջության ապահովագրության ներդրման հնարավոր թերություններն ու վտանգները, քննարկել համակարգի իրական պատրաստվածության մակարդակը, գնահատել ազդեցությունը քաղաքացու իրավունքների, բժիշկ–հիվանդ հարաբերության, բուժհաստատությունների կայունության վրա, և ձևակերպել առաջարկներ, որոնք կարող են նպաստել առավել արդար, թափանցիկ և աշխատող մոդելի ձևավորմանը։Քննարկման հիմնական ուղղությունները՝
Քաղաքացու համար ֆինանսական և իրավական ռիսկեր Բժշկական որոշումների վրա ապահովագրական միջամտության խնդիր Բուժհաստատությունների ֆինանսավորման և ծառայությունների որակի հարցեր Կոռուպցիոն և կառավարման հնարավոր ռիսկեր Համակարգի տեխնիկական և մարդկային պատրաստվածության բացերՔննարկմանը կարող են մասնակցել բժիշկներ, բուժհաստատությունների ղեկավարներ, առողջապահական իրավաբաններ, տնտեսագետներ, ապահովագրական ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և մեդիայի ներկայացուցիչներ։
Քննարկման արդյունքներով նախատեսվում է ձևավորել փաստարկված եզրակացությունների և առաջարկների փաթեթ, որը կհրապարակվի և կներկայացվի հանրությանը։ Միջոցառման կազմակերպիչը population.am հարթակն է։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում