С վիտամինի օգտակարությունը կրկին ապացուցվե՞լ է. գիտնականները կապ են հայտնաբերել զարկերակային ճնշման նվազման հետ

6 մարտի, 2026  14:58

Food & Function (F&F) գիտական ​​ամսագրում հրապարակված հետազոտությունը հաստատում է վիտամին C-ի հավելումների ընդունման եւ մեծահասակների մոտ զարկերակային ճնշման նվազման միջեւ կապը: Գիտնականները վերլուծել են 17 պատահական կլինիկական փորձարկումների տվյալները՝ հայտնի վիտամինի իրական արդյունավետությունը գնահատելու համար։

Հետազոտության հիմնական արդյունքները

 

Վերլուծությունը ցույց է տվել, որ վիտամին C-ի հավելումները անհավասարաչափ ազդեցություն ունեն արյան ճնշման վրա.

Սիստոլիկ («վերին») ճնշում. միջինն իջել է 3,7 միլիմետր սնդիկի սյան։ Այս ցուցանիշը ճնշումը ֆիքսում է զարկերակներում սրտի զարկերի պահին։ Դիաստոլիկ («ստորին») ճնշում. բոլոր մասնակիցների մեջ ընդհանուր նշանակալի նվազում չի նկատվել։

Հատուկ խումբ. դիաբետ ունեցող մարդկանց մոտ զարկերակային ճնշման նվազում է նկատվել՝ միջինը 2.3 միլիմետր սնդիկի սյան։

Արժե՞ արդյոք վազել դեղատուն

Չնայած այս լավատեսական թվերին՝ հետազոտության հեղինակները կոչ են անում զգույշ լինել։ Ապացույցների ներկայիս մակարդակը համարվում է սահմանափակ մի քանի պատճառներով.

Անհրաժեշտ են մասնակիցների ավելի մասշտաբային ընտրանքներ։ Պահանջվում են երկարատեւ դիտարկումներ երկարաժամկետ էֆեկտի գնահատման համար։ Վիտամինային հավելումները չեն փոխարինում բժշկի նշանակած հիմնական թերապիային։

Կարեւոր ճշտում. Չնայած ճնշման իջեցումը մի քանի միավորով աննշան է թվում, պոպուլյացիայի մասշտաբով դա կարող է էապես բարելավել սիրտ-անոթային առողջության ցուցանիշները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում