Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) ներկայումս անբուժելի է համարվում. ժամանակակից բժշկությունը կարող է միայն դրա զարգացման տեմպերը դանդաղեցնելու եւ հիվանդի կյանքի որակը բարելավելու միջոց գտնել: Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն է զրուցել:
ԹՔՕՀ-ի վերաբերյալ կանխատեսումները միշտ էլ պայմանականորեն անբարենպաստ են համարվում, քանի որ հիվանդության հրահրմամբ մարդու շնչառական համակարգում տեղի ունեցող փոփոխություններն անդառնալի բնույթ են կրում: Եթե հիվանդությունն առկա է, ուրեմն դանդաղ, բայց եւ կայուն զարգացում է դրսեւորելու, ինչն ի վերջո կարող է աշխատունակության կորստի եւ նույնիսկ տնից դուրս գալու անկարողության հանգեցնել. նույնիսկ շոր հագնելիս ծանր հեւոցներն ակնառու կդառնան:
Մասնագետի խոսքով, ԹՔՕՀ-ի բուժումը միայն հիվանդության ախտանշանները մեղմելու, սրացումներից խուսափելու եւ մահացությունը նվազեցնելու հնարավորության է ընձեռում: Այդուհանդերձ, Հայաստանում հիվանդներ կան, որոնք արդեն 10 տարի է՝ խնդրո առարկա ախտորոշմամբ են ապրում, մինչդեռ բուժումը ուշ՝ ֆիբրոզի առաջացումից հետո սկսելու պարագայում հիվանդի հետագա կյանքի առավելագույն տեւողությունը 3-3,5 տարի կարող է կազմել:
Քանի որ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը հնարավոր չէ բուժել, բոլոր մասնագետները խորհուրդ են տալիս լավագույն ջանքերը դրա կանխարգելման ուղղությամբ գործադրել, ինչն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում:
Դրա համար նախ եւ առաջ հարկավոր է ծխելու սովորությունից հրաժարվել. չէ՞ որ ռիսկի համար առաջին գործոնը հենց սիգարետի ծուխն է հանդիսանում: Բացի այդ, նաեւ վնասակար «մասնագիտական» գործոններ գոյություն ունեն: Հանքափորների, շինարարների, մետաղագործական արդյունաբերության ոլորտում ներգրավված, ինչպես նաեւ բամբակի ու ցորենի վերամշակմամբ զբաղվող մարդկանց մոտ ԹՔՕՀ-ով ախտահարման անհամեմատ ավելի բարձր ռիսկ է գործում, քանի որ նրանք հաճախ են թոքերի առողջության համար վտանգավոր փոշի շնչում: Այնպես որ, եթե վերը հիշատակված ոլորտները ներկայացնող ձեռնարկության աշխատակից եք, խորհուրդ է տրվում բոլոր հնարավոր միջոցառումները ձեռնարկել՝ փոշու՝ թոքերում հայտնվելը բացառելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day