Ծանրալսություն․ Ո՞ր դեպքերում է պետք կատարել գենետիկական հետազոտություն

2 հունիսի, 2026  18:52

Աշխարհում 1000 երեխայից մեկ-երկուսի մոտ ախտորոշվում է ծանրալսություն։ Նրանցից 50-60 տոկոսի դեպքում այդ հիվանդությունն ունի ժառանգական բնույթ՝ պայմանավորված որոշակի գեների խափանմամբ։ Այն կարելի է հայտնաբերել արյան գենետիկական հետազոտության միջոցով։

Բայց արդյո՞ք ցանկացած ծանրալսության դեպքում պետք է շտապել կատարել այդ հետազոտությունը։ «Նաիրի» ԲԿ աուդիոլոգ Գայանե Սարգսյանը նշում է․ եթե լսողության խնդիրներն առաջացել են վարակի, կամ վնասվածքի պատճառով, գենետիկական հետազոտության կարիք չկա։

Ժառանգական ծանրալսությունը, ըստ մասնագետի, բաժանվում է մի քանի խմբերի։ Այն կարող է լինել սինդրոմային, երբ երեխան ունի նաև այլ հիվանդություն, և ոչ սինդրոմային։ Ոչ սինդրոմայինն իր հերթին լինում է աուտոսոմ դոմինանտ, աուտոսոմ ռեցիսիվ և միտոքոնդրիալ։ Աուտոսոմ դոմինանտ ձևի պարագայում երեխան կարող է ժառանգել ծանրալսությունը իր մեկ վատ լսող ծնողից։ Ամենահաճախ հանդիպող ձևը աուտոսոմ ռեցիսիվն է, երբ երեխան ժառանգում է մուտացված գեները երկու ծնողից։   

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում