Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը՝ ամբուլատոր և պոլիկլինիկական բուժօգնությունից մինչև ախտորոշիչ հետազոտություններ և վիրաբուժական միջամտություններ։
Դուք կարող եք Ձեր պոլիկլինիկայից ուղեգրվել «Բեսթ Լայֆ» կենտրոն և ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայությունները։
Բացի այդ, կարող եք կցագրվել «Բեսթ Լայֆ»-ի պոլիկլինիկային, ընտրել Ձեր ընտանեկան բժշկին և շարունակական բուժօգնություն ստանալ ժամանակակից կենտրոնում՝ փորձառու մասնագետների հսկողությամբ, բարձրակարգ սպասարկմամբ և հարմարավետ պայմաններում։
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում