Ալերգիան և ասթման վաղուց արդեն դուրս են եկել սովորական հիվանդության սահմաններից՝ դառնալով 21-րդ դարի ամենատարածված ու լուրջ առողջապահական մարտահրավերներից մեկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մոլորակի բնակչության գրեթե մեկ երրորդն ունի ալերգիկ այս կամ այն դրսևորումը։
Ինչպե՞ս արդյունավետ վերահսկել ասթման, որո՞նք են ալերգիաների բուժման ժամանակակից ու անվտանգ մեթոդները, և ի՞նչ նոր լուծումներ է առաջարկում ժամանակակից բժշկագիտությունը։ Այս հարցերն են քննարկում Հայաստանում Ալերգիայի, ասթմայի և իմունոլոգիայի երրորդ հայկական ազգային գիտաժողովի մասնակիցները։
«Սա Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների երրորդ ազգային գիտաժողովն է, ի դեպ միջազգային գիտաժողով, դա մեծ նվաճում եմ համարում մեր երկրի համար, քանզի որ ոլորտի առաջատար մասնագետները Ամերիկայից, Եվրոպայից, Ռուսաստանից, Վրաստանից ժամանել են Հայաստան ներկայացնելու մեր կոլեգաներին ալերգոլոգիայի, իմունոլոգիայի արդիական թեմաները։
Ալերգիան դարձել է համաճարակ ++խնդիրները բավականին են, և մենք պարտավորված ենք զգում, որպեսզի ամենանորագույն հետազոտման, կանխարգելման, բուժման մեթոդները կիրառենք մեզ մոտ Հայաստանում ի բարօրություն և առողջություն մեր ազգաբնակչության համար», - ասել է ՀՀ Ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» ԲԿ Ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում