• Latest news▼

Վիտամին Е-ն կարող է պաշտպանել ուղեղի բջիջները վնասվածքներից դիաբետի դեպքում. Frontiers

30 հոկտեմբերի, 2026  18:56

Վիտամին E-ն կարող է պաշտպանել ուղեղի բջիջները վնասվածքներից, որոնք կապված են շաքարային դիաբետի հետ, և նվազեցնել կոգնիտիվ խախտումների ռիսկը մկների մոտ։ Այսպիսի եզրահանգման են եկել չինացի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են առկա գիտական աշխատանքները։ Նրանց վերլուծությունը հրապարակվել է Frontiers in Nutrition ամսագրում։

Շաքարային դիաբետը մեծացնում է հիշողության, ուշադրության և մտածողության հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը: Հնարավոր պատճառներից են օքսիդատիվ սթրեսը, քրոնիկական բորբոքումը, ինսուլինային ազդանշանային համակարգի խանգարումը և ուղեղի արյան անոթների վնասումը:

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես կարող է վիտամին E-ն՝ ճարպում լուծվող հակաօքսիդանտը, որը պաշտպանում է բջջային թաղանթները վնասումից, ազդել այս գործընթացների վրա: Կենդանիների և բջիջների վրա կատարված փորձերի ժամանակ վիտամինի որոշակի ձևեր օգնել են նվազեցնել օքսիդատիվ սթրեսը և բորբոքումը, պահպանել նյարդային բջիջների միջև կապերը և բարելավել ինսուլինի հանդեպ զգայունությունը: Հայտնաբերվել են նաև ուղեղի անոթային ֆունկցիայի հետ կապված հնարավոր ազդեցությունները:

«Արդյունքները ենթադրում են, որ վիտամին E-ի հետագա ուսումնասիրությունը հեռանկարային է՝ որպես  դիաբետ ունեցող մարդկան ուղեղը պաշտպանելու հնարավոր միջոց: Սակայն մինչ այժմ արդյունքների մեծ մասը ստացվել է լաբորատոր փորձերից և կենդանիների ուսումնասիրություններից: Մարդկանց համար հարմար ձևերը և դեղաչափերը դեռ պետք է որոշվեն», - բացատրել են գիտնականները:

Հեղինակները կարծում են, որ առանձին պետք է գնահատվի երկարատև օգտագործման անվտանգությունը․ հավելումների բարձր դեղաչափերը կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ և փոխազդել դեղամիջոցների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll