Երիկամի քաղցկեղի բուժման հիմնական մեթոդը շարունակում է մնալ վիրահատական միջամտությունը՝ ուռուցքի կամ ամբողջ երիկամի հեռացումը: Այնուամենայնիվ, վիրահատությունը հնարավոր չէ բոլոր պացիենտների դեպքում. հակացուցումներ կարող են դառնալ ուղեկցող հիվանդությունները, անզգայացման բարձր ռիսկը կամ վիրահատական բուժումից պացիենտի հրաժարվելը:
Նման դեպքերում այլընտրանք կարող է դառնալ ստերեոտաքսիկ աբլատիվ ճառագայթային թերապիան: Մեթոդի հիմքում առավելագույն ճշգրտությամբ, ճառագայթման բարձր դոզաների անմիջապես ուռուցքի վրա ազդեցությունն է՝ մի քանի սեանսների ընթացքում:
Նախկինում ճառագայթային թերապիան քիչ արդյունավետ էր համարվում երիկամի քաղցկեղի դեպքում՝ այս ուռուցքի ռադիոռեզիստենտության պատճառով: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը թույլ տվեց կիրառել բարձր դոզայով ճառագայթում և ստանալ հուսադրող արդյունքներ:
Մանրամասնությունները՝ տեսանյութում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում