• Latest news

Գիտնականներ՝ հավկիթը կարող է կանխարգելել դիաբետը

4 ապրիլի, 2015  13:08

Ֆին գիտնականները բացահայտել են, որ հավկիթը կարող է կանխարգելել երկրորդ տիպի դիաբետը տղամարդկանց մոտ: 20 տարվա ընթացքում նրանք հետեւել են 42-60 տարեկան տղամարդկանց մի մեծ խմբի (2300 մարդ)՝ ուշադրություն դարձնելով նրանց առողջական ցուցանիշներին, սննդակարգին ու ապրելակերպին:

Այդ ընթացքում 430 տղամարդու մոտ դիաբետ է զարգացել: Գիտնականները պարզել են, որ ավելի են հակված դիաբետին այն մարդիկ, ովքեր քիչ են հավկիթ ուտում: Մասնավորապես, երկրորդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը բարձր էր այն մարդկանց մոտ, ովքեր շաբաթական մեկ հավկիթ էին ուտում, մի ամբողջ 37 տոկոսով՝ այն մարդկանց համեմատ, ովքեր շաբաթական մոտավորապես 4 հավկիթ էին ուտում:

 Հատկանշական է, որ կապը հավկիթ օգտագործելու եւ դիաբետի հավանականության անկման միջեւ պահպանվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ գիտնականները հաշվի էին առել սննդակարգի եւ ապրելակերպի հետ կապված որոշ այլ գործոններ:

 Գիտնականների կարծիքով՝ հավկիթը պարունակում է մի շարք օգտակար սնուցող նյութեր, որոնք դրական են անդրադառնում օրգանիզմի՝ գլյուկոզան յուրացնելու հատկության վրա: Այդ նյութերն օգնում են նաեւ մեղմել թույլ արտահայտված բորբոքումները, ինչն իր հերթին նվազեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը: Իսկ ահա դիաբետ ունեցող հավկիթի սիրահարների մոտ հիվանդության զարգացումը ավելի շատ կապված է վերամշակված մսեղեն օգտագործելու, ծխելու, ֆիզիկական ակտիվության բացակայության հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll