• Latest news

10 հետաքրքիր փաստ ինսուլտի մասին

1 մայիսի, 2015  19:38

Մայիսը ինսուլտի մասին իրազեկման ամիս է, եւ NEWS.am Medicine խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 10 հետաքրքիր փաստ ինսուլտի մասին:

  1. Ինսուլտը մահացության ցուցանիշով երրոդ տեղն է զբաղեցնում քաղցկեղային հիվանդություններից եւ սրտի իշեմիկ հիվանդությոնից հետո: Աշխարհում երկու վայրկյանը մեկ մարդ է ինսուլտ է գրանցվում, իսկ ամեն վեց վայրկյանը մեկ որեւէ մեկը մահանում է ինսուլտից:
  2. Ինսուլտ տարած մարդկանց միայն 15-20 տոկոսն է վերադառնում նորմալ կյանքին, 33 տոկոսը մահանում է ինսուլտից հետո մեկ տարվա ընթացքում, 37 տոկոսը ուրիշների խնամքից է կախված դառնում, իսկ 10 տոկոսի մոտ ինսուլտը կրկնվում է:
  3. Ինսուլտի երկու տեսակ գոյություն ունի՝ իշեմիկ (բոլոր դեպքերի 80 տոկոսը) եւ հեմարագիկ (ուղեղի արյունահոսությունը, դեպքերի 15 տոկոսը):
  4. Տղամարդկանց մոտ ինսուլտի առաջացման հավանականությունը շատ ավելի բարձր է, քան կանաց մոտ, քանի որ կնոջ հորմոնալ համակարգը պաշտպանում է նրան ինսուլտից, սակայն 65 տարեկանից հետո կանանց եւ տղամարդկանց մոտ ռիսկը գրեթե նույնն է:
  5. Ինսուլտի ժամանակ գլխուղեղի ձախ կողմի վնասումը կարող է հանգեցնել մարմնի աջ կողմի անզգայացմանը, իսկ աջ կողմի վնասումը՝ ձախ կողմի անզգայացմանը:
  6. Ընդունված կարծիքի համաձայն՝ սիրտ-անոթային հիվանդություները կապված են  մարդու հասակի հետ: Ինչքան ցածրահասակ է մարդը, այդքան ավելի հավանական է, որ նրա մոտ ինսուլտ կարող է գրանցվել:
  7. Գարնանը իշեմիկ ինսուլտների քանակն աճում է: Դա կապված է նրա հետ, որ տարվա այս եղանակին մարդիկ չեն նկատում, որ նրանց ճնշումը բարձրացել է եւ ոչինչ չեն ձեռնարկում կանխարգելման համար, իսկ զակերակային ճնշումը, ինչպես հայտնի է, իշեմիկ ինսուլտի ռիսկի գործոններից մեկն է:
  8.  Այն մարդկանց մոտ, ովքեր օրական 8-9 ժամից ավել են քնում, բարձրանում է ինսուլտի հավանականությունը: Սակայն ապացուցված չէ, որ երկարատեւ քունը կարող է ինսուլտի նախանշան կամ պատճառ լինել:
  9. Լոլիկը, նուռն ու խուրման, որոշ գիտնականների կարծիքով, կարող են օգտակար լինել ինսուլտի կանխարգելման համար:

10. Ինսուլտը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել աշխատանքի ու հանգստի ճիշտ բալանսը, ճիշտ սնվել, քնի պակաս չունենալ, հրաժարվել վնասակար սովորություներից եւ չմոռանալ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման անհրաժեշտության մասին:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll