Շատ ծննդկաններ երեխայի ծնվելուց հետո նորից սկսում են ծխել ու դրա պատճառը ոչ թե կտրուկ հորմոնալ փոփոխություններն են կնոջ օրգանիզմում, այլ սթրեսը, որը նրանք զգում են նոր հոգսերի պատճառով, հայտնում են բրիտանացի գիտնականները:
«Կանայք հիմնականում հրաժարվում են ծխելուց հղիության ընթացքում, բայց միաժամանակ նրանց մոտավորապես 90 տոկոսը երեխայի ծնվելուց հետո ՝ առաջին տարվա ընթացքում, նորից սկսում է ծխել: Մենք ուզում էինք հասկանալ, թե ինչն է դրա պատճառը»,- հայտարարել է Քեյթլին Նոթլին ՝ Նորվիկում գտնվող Արեւելյան Անգլիայի համալսարանից:
Նոթլին ու նրա գործընկերները հետեւել են մոտավորապես հազար կնոջ ու նրանց նորածին երեխաների կյանքին ՝ երեխայի ծնվելուն հաջորդած մեկ տարվա ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Addiction ամսագիրը:
«Մենք պարզել ենք, որ շատ կանայք ծխախոտը համարում էին սթրեսի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդ: Բացի դրանից նրանք հավատում էին, որ ծխել իրենց ստիպել են այն ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք նրանք զգում էին ծննդաբերությունից հետո, բացի դրանից ՝ նրանք համարում էին, որ երեխային ծխելու բացասական հետեւանքներից պաշտպանելու կարիք այլեւս չկա »,- ասում է հոգեբանը:
Ինչպես համարում են հոդվածի հեղինակները ՝ այս իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է փոխել ընդունված ընկալումները, ինչը կստիպի կանանց հասկանալ, որ ծխելը վտանգավոր է երեխայի համար նրա զարգացման բոլոր փուլերում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day