Աշխարհում շատ կան «ադիկտիվ» նյութեր, բայց դրանցից որոշները շատ մեծ ընտելացում են առաջացնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն 5 նյութերը, որոնք, գիտնականների կարծիքով, ամենից մեծ կախվածությունն են առաջացնում:
Նիկոտինը
Երբ մարդը ծխախոտ է ծխում, նիկոտինը ներծծվում է թոքերով եւ հասնում ուղեղին: Որոշ գիտնականներ կարծում են, թե նիկոտինն ընդամենը գիությանը հայտնի 12-րդ ադիկտիվ նյութն է, սակայն ուրիշները վստահ են, որ այն առաջիններից մեկն է. չէ որ աշխարհում շատ են ծխախոտից կախում ունեցող մարդիկ. ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում ավելի քան 1 մլրդ ծխողներ կան, եւ ամեն տարի ծխելն առնվազն 8 մլն մարդ է սպանում:
Երբեւէ ծխել փորձած ամերիկացիների երկու երրորդն ամբողջ կյանքի ընթացքում ծխախոտից կախվածություն է ձեռք բերում, պնդում են գիտնականները:
Կոկայինը
Ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված հետազոտությունները, կոկայինը երեք անգամ գերազանցում է դոպամինի մակարդակը եւ ուժեղ կախվածություն է առաջացնում. մեկ անգամ կոկային փորձած մարդկանց 21 տոկոսը «կնստի» դրա վրա: 2009-ի տվյալների համաձայն, կոկայինի շուկան մոտ 75 մլն դոլար արժե:
Ալկոհոլը
Nutt-ի փորձագետների տվյալներով, ալկոհոլը երկրորդ ամենաադիկտիվ նյութն է: Ալկոհոլ օգտագործողների մոտ 22 տոկոսի մոտ դրանից կախվածություն է ձեւավորվում:
ԱՀԿ-ի տվյալներով, 2002-ին 2 մլրդ մարդ օգտագործում էր այն եւ 2012-ին 3 մլն մարդ մահացել է` իրենց առողջությանը ոգելից խմիչքների հասցրած վնասից:
Որոշ փորձագետներ ալկոհոլն առողջության համար ամենավտանգավոր թմրանյութն են համարում:
Հերոինը
Nutt-ի փորձագետները հերոինն աշխարհում ամենաադիկտիվ թմրանյութն են համարում: Ավելին, այն ինչպես մարդու առողջության, այնպես էլ ամբողջ հասարակության համար ամենավտանգավորն է համարվում, որովհետեւ դրա չափաբաժնի ընդամենը 5-ակի գերազանցումը կարող է սպանել մարդուն:
Բարբիտուրատներ
Բարբիտուրատները դեղամիջոցների դաս են, որոնք ի սկզբանե օգտագործվում էին լարվածությունը հանելու եւ քունը բարելավելու համար: Այդ նյութի փոքրիկ չափաքանակներն էյֆորիայի զգացում են առաջացնում, սակայն բարձր չափաբաժինները կարող են սպանել մարդուն` կանգնեցնելով շնչառությունը:
Երբ հնարավոր էր այդ դեղամիջոցները հեշտությամբ գնել դեղատներից, շատ մարդիկ դրանից կախվածություն ունեին, սակայն այժմ նման մարդկանց թիվը նվազել է, որովհետեւ այդ միջոցներին փոխարինել են այլ` ավելի անվտանգ միջոցներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day