«Ոգեշնչի՛ր եւ ստեղծի՛ր». Նոբելյան դասախոսությունների շարք Հայաստանում

29 մարտի, 2016  12:51

Ապրիլի 11-ից 16-ը Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի միաժամանակ 5 Նոբելյան մրցանակակիրների, ովքեր կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով 9 բաց դասախոսություններ կվարեն Երեւանի Մխիթար Հերացու անվ. պետական բժշկական համալսարանում: 

«Ոգեշնչի՛ր եւ ստեղծի՛ր». ահա այս կարգախոսն է ընտրվել՝ որպես միջոցառման գաղափարի ամփոփում:

Դասախոսություններով հանդես կգան կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պաթոլոգիստ Ջոն Ռոբին Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյ-իչի Նեգիշին (Ճապոնիա):

Դասախոսություններին կարող են մասնակցել բժիշկ-ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, թոփ գիտնականներ, բժիշկներ՝ ըստ մասնագիտությունների: ԵՊԲՀ-ում դասախոսությունները կունենան նաև զուգահեռ հայերեն թարգմանություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում