• Latest news

Մելանոմա. Ինչպես հասկանալ, որ պետք է խալը ցույց տալ բժշկին

12 մայիսի, 2016  14:43

Մելանոման մաշկի չարորակ ուռուցքների տարատեսակներից մեկն է: Վաղ ախտորոշման դեպքում այս հիվանդության բուժումը բավականին արդյունավետ է, սակայն եթե այն անտեսվի, կարող է շատ արագ տարածվել ամբողջ օրգանիզմով եւ կանխատեսումներն անմխիթար կլինեն: Մելանոման սովորաբար «սկսվում է» խալերից, այդ պատճառով դրա հետ կապված ցանկացած խնդիր անտեսել խորհուրդ չի տրվում:  

Ինչպես կարելի է ենթադրել, որ մարդը մելանոմա ունի եւ հասկանալ, որ  անհրաժեշտ է «տարօրինակ» խալը ցույց տալ բժշկին:

Ուռուցքաբան եւ քիմիաթերապեւտ Արմեն Ավագյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ առկա խալի ցանկացած փոփոխությունն արդեն բժշկին դիմելու առիթ է:  Մասնավորապես, ձեր ուշադրությունը պիտի գրավեն խալի գույնի, ձեւի, ծայրերի ուրվագծերի, խտության փոփոխությունները:  Իհարկե այս փոփոխությունները բոլորովին էլ ոչ միշտ են մելանոմա մատնանշում, սակայն ամեն դեպքում արժե խալը ցույց տալ մաշկաբանին կամ օնկոդերմատոլոգին, որը կկարողանա որոշել` արժե արդյոք լրացուցիչ հետազոտություններ կատարել, թե փոփոխությունն իրականում բարորակ է եւ ոչ վտանգավոր:  

Օգտակար է իմանալ նաեւ այսպես կոչված ABSD ալգորիթմի մասին, որը կարող է օգնել պարզել, թե որ դեպքերում արժե դիմել բժշկի.

А (asymmetry) – անհամաչափություն: Ամեն անհամաչափ խալ անհանգստության պատճառ չէ, սակայն անհամաչափությունը կարող է մելանոմայի պատճառ լինել, այդ պատճառով նման խալն արժե համենայն դեպս ցույց տալ բժշկին: 

В (borders) –ծայրերը: Խալի անհավասար ծայրերը եւս արժանի են ուշադրության: 

С (color) – գույնը: Խալի գույնի փոփոխությունը եւ հատկապես դրա մգացումը ախտանիշ է, որը չարժե անտեսել: 

D (diameter) – տրամագիծը: Խալի տրամագծի փոփոխությունը, դրա մեծացումը սեւեռուն ուշադրության է արժանի: 

Որոշ մասնագետներ այդ ցուցակին հավելում են եւս մի պարամետր.

E (evolving) – խալի «էվոլյուցիան», դրա փոփոխությունը ժամանակի ընթացքում: 

«Վերոհիշյալ փոփոխություններից ցանկացածի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ, առանց վախենալու, դիմել բժշկի: Մելանոման վաղ ախտորոշման դեպքում արդյունավետորեն բուժվում է, բայց եթե չափազանց ուշ հայտնաբերվի, հաջողության շանսերը զգալիորեն կնվազեն», - հիշեցրել է Արմեն Ավագյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել