• Latest news

Ինչո՞ւ ծնողները պիտի խոսեն երեխաների հետ մայրենի լեզվով

9 մարտի, 2014  17:58

Արտերկրում ապրող մարդիկ իրենց երեխաների հետ անպայման պետք է խոսեն մայրենի լեզվով, կարծում է լեզվական արատների մասնագետ եւ պոլիգլոտ Անա Պաուլա Գ. Մամին։

Ինչպես հայտնում է multilingualliving.com-ը, Մամին համաձայն չէ այն մասնագետների հետ, ովքեր կարծում են, որ մարդիկ պետք է իրենց երեխաների հետ խոսեն միայն այն երկրի լեզվով, որտեղ բնակվում են, որպեսզի երեխան հեշտ ընտելանա նոր պայմաններին։

Բանն այն է, որ որքան էլ ծնողները լավ տիրապետեն այդ երկրի լեզվին, իրենց մայրենին նրանք, միեւնույն է, գիտեն ավելի լավ։ «Անգամ եթե ծնողը շատ լավ տիրապետում է օտար լեզվին, նրա մայրենիի բառապաշարն ու քերականության իմացությունը հաստատ ավելի ընդարձակ են», - պնդում է Անա Պաուլա Գ. Մամին։ Այսպիսով, հազիվ թե ծնողները կարողանան երեխային ճիշտ սովորեցնել այն լեզուն, որին նրանք կատարելապես չեն տիրապետում։

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, որոնց վրա հղում է անում Մամին, իրենց մայրենիին լավ տիրապետող երեխաները մի քիչ ավելի մեծ տարիքում եկրորդ լեզուն շատ ավելի հեշտ են սովորում, քան այն երեխաները, ում հենց սկզբից փորձում են օտար լեզու սովորեցնել։ «Այլ կերպ ասած, երեխաները նոր լեզու դժվար են յուրացնում, եթե լավ չեն տիրապետում մայրենիին», - ասում է  Մամին։

 Հենց այդ պատճառով նա կարծում է, որ եթե ծնողները իրենց երեխաներին մայրենի լեզու չուսուցանեն, հետագայում դա բացասաբար կազդի երեխայի նոր լեզու սովորելու ունակությունների վրա։

Մամիի կարծիքով, երեխաները, առաջին հերթին, պետք է սովորեն շատ լավ խոսել իրենց մայրենի լեզվով, իսկ բնակության երկրի լեզուն նրանք շատ արագ կսովորեն, հենց որ մանկապարտեզ գնան։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել