Երեւանի տարբեր դեղատներում NEWS.am Medicine –ի անցկացրած դեղերի գների մոնիտորինգը ցույց է տվել, որ մեծածախ գների նվազումը դեռ շատ չի անդրադարձել մանրածախ գների վրա: Ինչպես եւ առաջ, գները իջած են «Վագա Ֆարմ» ներմուծող ընկերության դեղատների ցանցում, որը առաջինն է 10-12 տոկոսով նվազեցրել մեծածախ գները դեղերի մեծ խմբի համար: Ցածր գներ են  նաեւ «Լեւոն եւ Լամարա» դեղատանը, որը գտնվում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց: Պետք է նշել, որ այստեղ «Վագա Ֆարմ» եւ «Լեւոն եւ Լամարա» դեղատները կողք կողքի են գտնվում:

Մեր անցած մոնիտորինգը՝ հունիսի 19-20, անցկացվել էր առանց հաշվի առնելու դեղատների գտնվելու վայրը, սակայն  պարզվում է, դեղերի գները կարող են տատանվել նույնիսկ ըստ այն հանգամանքի, թե որտեղ է գտնվում դեղատունը՝ Երեւանի կենտրոնում, թե ծայրամասերում: Դրա համար էլ այս անգամ մենք գները ֆիքսել ենք տարբեր ցանցային ու ոչ ցանցային դեղատներում՝ ըստ դրանց գտնվելու վայրի (աղյուսակ 1-աղյուսակ 3): Ինչպես երեւում է աղյուսակներից, Կոմիտասի ու Մաշտոցի պողոտաների վրա գտնվող դեղատներում գները քիչ ավելի բարձր են, քան Երրորդ մասի դեղատներում: «Ալֆա ֆարմ» ընկերությունում ավելի վաղ NEWS.am Medicine –ին հայտնել էին, որ իրենք կիրառում են սեգմենտավորման սկզբունքը, իսկ «Վագա Ֆարմից» պարզաբանեցին, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող դեղատանը գները ամենացածրն են, որովհետեւ այն շատ մոտ է մրցակիցների դեղատներին: «Գեդեոն Ռիխտեր» ցանցը ծայրամասերում դեղատներ չունի, իսկ «36.6» դեղատանը, որը Ծերեթելիի վրա է գտնվում, մեզ հրաժարվեցին հայտնել գները՝ ըստ երեւույթին համարելով որ դա առեւտրային գաղտնիք է:

Ըստ մոնիտորինգի, Ծերեթելի փողոցի վրա գտնվող ոչ ցանցային դեղատներից մեկը նույնպես աստիճանաբար անցնում է ավելի էժան գների, սակայն «36.6» (բացառությամբ մեկ դեղորայքի) «Նատալի Ֆարմ», «Ալֆա Ֆարմ» ու «Գեդեոն Ռիխտեր» ցանցերում գները դեռ մնում են նույն մակարդակի վրա, որի վրա եղել են մինչեւ մեծածախ գների նվազելը: Մինչդեռ դրանից արդեն մոտ 20 օր է անցել:

Մենք կշարունակենք հետեւել դեղերի շուկայում տիրող իրավիճակին:

Աղյուսակ 1. Կոմիտաս–Քոչար

Դեղի անվանում

Մեծածախ գինը մինչեւ էժանացումը

Մեծածախ գինը էժանացումից հետո

Դ

ե

ղ

ա

տ

ն

եր

Գեդեոն Ռիխտեր

36.6

Նատալի Ֆարմ

Ալֆա Ֆարմ

Ոչ ցանցային

Լեոն եւ Լամարա

Վագա Ֆարմ

Picovit forte tabx30

2015

1555

2400

2400

2350

2350

-

Varfarin tab 2.5mgx100

2451

1418

2900

1580

3500

2860

3000

Dexalgin tabx10

2309

1838

2730

2600

2690

2700

2500

No-Spa forte tabx24

1326

1076

1600

1560

1550

1550

1560

Konkor 5mg tabx50

3148

2675

3700

3650

3670

3670

3750

Salbutamol tab 4mgx25

1589

1334

1850

1880

1850

1850

-

Աղյուսակ 2 Կենտրոն – Մաշտոցի պողոտա

Դեղի անվանում

Մեծածախ գինը մինչեւ էժանացումը

Մեծածախ գինը էժանացումից հետո

Դ

ե

ղ

ա

տ

ն

եր

Գեդեոն Ռիխտեր

36.6

Նատալի Ֆարմ

Ալֆա Ֆարմ

Ոչ ցանցային

Լեոն եւ Լամարա

Վագա Ֆարմ

Picovit forte tabx30

2015

1555

2400

2350

-

2380

1780

Varfarin tab 2.5mgx100

2451

1418

2900

3540

2860

2720

1620

Dexalgin tabx10

2309

1838

2730

2690

2700

2560

2100

No-Spa forte tabx24

1326

1076

1600

1550

1550

1470

1230

Konkor 5mg tabx50

3148

2675

3700

3670

3670

2970

3060

Salbutamol tab 4mgx25

1589

1334

1850

1850

-

1800

1530

Աղյուսակ 3 Կինո «Հայրենիք» – Ծերեթելի (Երրորդ մաս)

Դեղի անվանում

Մեծածախ գինը մինչեւ էժանացումը

Մեծածախ գինը էժանացումից հետո

Դ

ե

ղ

ա

տ

ն

եր

Գեդեոն Ռիխտեր

36.6

Նատալի Ֆարմ

Ալֆա Ֆարմ

Ոչ ցանցային

Լեոն եւ Լամարա

Վագա Ֆարմ

Picovit forte tabx30

2015

1555

2400

2400

2350

2350

_

2110

1630

Varfarin tab 2.5mgx100

2451

1418

2900

2700

3540

2860

3000

2560

1490

Dexalgin tabx10

2309

1838

2700

2600

2690

2700

2500

2450

1930

No-Spa forte tabx24

1326

1076

1400

1560

1550

_

1560

1410

1130

Konkor 5mg tabx50

3148

2675

3700

3650

3670

3670

3700

3300

2810

Salbutamol tab 4mgx25

1589

1334

1800

1880

_

1850

1800

1690

1400