• Latest news

Հայաստանում 15 տարեկան անչափահասների 21 տոկոսն արդեն սեռական հարաբերություն է ունեցել

7 հուլիսի, 2016  21:37

Հայաստանում 15 տարեկան տղաների 21 տոկոսը եւ 15 տարեկան աղջիկների 1 տոկոսն արդեն սեռական հարաբերություն է ունեցել «Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» վերնագրով հետազոտության համաձայն, որը երկրում անցկացվել է 2013-2014 թվականներին եւ որի արդյունքները վերջերս են հրապարակվել: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի քաղաքների եւ գյուղերի վերաբերյալ տվյալները նկատելիորեն տարբերվում են. որպես կանոն, սեքսով  մեկ անգամ արդեն զբաղվել է Երեւանում անչափահասների 34 տոկոսը, այլ քաղաքներում ապրողների   11 տոկոսը եւ գյուղերում ապրողների 22 տոկոսը:

Հետաքրքիր է, որ դրանք   ամենացածր ցուցանիշներն են այն բոլոր երկրներում, որտեղ անցկացվել է «Դպրոցական տարիքի երեխաների առողջության նկատմամբ պահվածքը» վերնագրով հետազոտությունը. այլ երկրներում  երեխաների մեծ մասը սեռական կյանքը սկսում է պատանեկան տարիքում:

Միաժամանակ հետազոտությունը ցույց է տվել, որ հայ անչափահասները հակաբեղմնավորման մասին շատ քիչ գիտելիքներ ունեն, իսկ վերջին սեռական ակտի ընթացքում պահպանակ է օգտագործել սեռական կյանքով ապրող տղաների ընդամենը 51 տոկոսը:

Ինչ վերաբերում է ավելի մեծ երեխաներին, հետազոտությունը ցույց է տվել, որ 17 տարեկանում սեռական կյանքով ապրել է տղաների  52 տոկոսը եւ աղջիկների` 3 տոկոսը: Նրանց 28 տոկոսը Երեւանից է, 17 տոկոսը` այլ քաղաքներից եւ 24 տոկոսը` գյուղերից:

Միաժամանակ տղաների 74 տոկոսը եւ աղջիկների  ընդամենը 7 տոկոսն է սեռական առաջին փորձի ընթացքում պահպանակ օգտագործել, իսկ ժամանակային առումով վերջին ակտի ընթացքում` տղաների 73 տոկոսը եւ աղջիկների 14 տոկոսը: Ավելին, տղաների 37 տոկոսը եւ աղջիկների 9 տոկոսը խոստովանել է, որ իրենց կյանքում առաջին սեքսից առաջ ալկոհոլային ըմպելիքներ են օգտագործել եւ/կամ թմրանյութեր: 

Հետազոտության հեղինակներն անհանգստացած են այն փաստից, որ հայ անչափահասները քիչ տեղեկություններ ունեն հակաբեղմնավորման եւ սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին: Նրանց խոսքով, առանց այդ գիտելիքների, անչափահասների պահվածքը ռիսկային է, ինչը նրանց համար կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել անցանկալի հղիությունների եւ սեռական վարակների տեսքով:  Այդ պատճառով հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս անչափահասներին տեղեկություններ տրամադրել սեռական կյանքի եւ ՍԵՓՀ-ի կանխարգելման մասին ինչպես դպրոցներում, այնպես էլ համայնքներում:   

Հիշեցնենք, որ դպրոցական տարիքի երեպաների պահվածքի վերոհիշյալ հետազոտությունն անցկացնում են աշխարհի 44 երկրում, եվրոպական երկրների մեծամասնությունում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ իհարկե Հայաստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է