ԱՄՆ-ի առողջության ազգային ինստիտուտները (NIH) հանդես են եկել նախաձեռնությամբ` թույլ տալ հիբրիդային օրգանիզմների ստեղծում, որոնք իրենցից կներկայացնեին մարդկային բջիջներ ունեցող կենդանիների սաղմեր: NIH-ի ներկայացուցիչների կարծիքով, նման փորձարկումները թույլ կտան այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի ուղիներ մշակել են, ինչպիսիք են Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները:
Ավելի վաղ մորատորիումով արգելված էր մարդկային բջիջներով կենդանիների աճեցումը, արգելքը 2015 թվականին դրել էր NIH-ն: Նույնիսկ մորատորիումի վերացումից հետո քիմերների ստեղծման վրա սահմանափակումներ կդրվեն: Այդպես մարդկային ցողունային բջիջները հնարավոր կլինի կենդանիների սաղմերին ավելացնել միայն զարգացման վաղ փուլերում: Հետազոտությունը կվերահսկի հատուկ կոմիտեն:
Մինչ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտները հիբրիդային օրգանիզմների հետ կապված փորձարկումների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն, դրանց թույլատրման հարցը հանրային քննարկման կդրվի:
Նման փորձարկումների դեմ արդեն հանդես են եկել մի շարք գիտնականներ: Նրանց կարծիքով, ապագայում կարող են մարդու ուղեղով կենդանիներ հայտնվել կամ կենդանու ուղեղով մարդկային օրգանիզմներ, ինչը բարոյաէթիկական խնդիրներ կստեղծի, որովհետեւ շատերը ցանկություն կունենան նման օրգանիզմներն օգտագործել օրգանների փոխպատվաստման համար:
Ավելի վաղ գիտնականներն արդեն փորձարկումներ կատարել էին քիմերային օրգանիզմների աճեցման վերաբերյալ: Այսպես` 2015 թվականին ԱՄՆ-ում խոզերի եւ ոչխարների մոտ 20 սաղմ է ստացվել, որոնք մարդկային բջիջներ ունեին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր