• Latest news

ԱՄՆ-ում կարող են մարդու եւ կենդանու հիբրիդ ստեղծել

6 օգոստոսի, 2016  16:06

ԱՄՆ-ի առողջության ազգային ինստիտուտները (NIH) հանդես են եկել նախաձեռնությամբ` թույլ տալ հիբրիդային օրգանիզմների ստեղծում, որոնք իրենցից կներկայացնեին մարդկային բջիջներ ունեցող կենդանիների սաղմեր: NIH-ի ներկայացուցիչների կարծիքով, նման փորձարկումները թույլ կտան այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի ուղիներ մշակել են, ինչպիսիք են Ալցհայմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները: 

Ավելի վաղ մորատորիումով արգելված էր մարդկային բջիջներով կենդանիների աճեցումը, արգելքը 2015 թվականին դրել էր NIH-ն: Նույնիսկ մորատորիումի վերացումից հետո քիմերների ստեղծման վրա սահմանափակումներ կդրվեն: Այդպես   մարդկային ցողունային բջիջները հնարավոր կլինի կենդանիների սաղմերին ավելացնել միայն զարգացման վաղ փուլերում:  Հետազոտությունը կվերահսկի հատուկ կոմիտեն:   

Մինչ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտները հիբրիդային օրգանիզմների հետ կապված փորձարկումների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն, դրանց թույլատրման հարցը հանրային քննարկման կդրվի: 

Նման փորձարկումների դեմ արդեն հանդես են եկել մի շարք գիտնականներ: Նրանց կարծիքով, ապագայում կարող են մարդու ուղեղով կենդանիներ հայտնվել կամ կենդանու ուղեղով մարդկային օրգանիզմներ, ինչը բարոյաէթիկական խնդիրներ կստեղծի, որովհետեւ շատերը ցանկություն կունենան նման օրգանիզմներն օգտագործել օրգանների փոխպատվաստման համար: 

Ավելի վաղ գիտնականներն արդեն փորձարկումներ   կատարել էին քիմերային օրգանիզմների աճեցման վերաբերյալ: Այսպես`   2015 թվականին ԱՄՆ-ում խոզերի եւ ոչխարների մոտ 20 սաղմ է ստացվել, որոնք մարդկային բջիջներ ունեին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել