Հայաստանի Վայոց ձորի մարզից Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված բոտուլիզմով հիվանդ հղի կնոջ պտղին այս պահին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից։

15 շաբաթական հղի կինը, ըստ վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցների, դեռ գտնվում է իրենց մոտ, նրա վիճակը միջին ծանրության է։ Գործիքային հետազոտությունը ցույց է տվել, որ պտղի հետ ամեն ինչ նորմալ է։

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ Առողջապահության նախարության հաղորդագրության, հղի կինը եւ նրա ամուսինը թունավորվել են պահածոյացված սմբուկի խորովածից։ Կինը մարտի 10-ին ծանր վիճակում դիմել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Երեւան՝ «Արմենիա» ԲԿ։

Հիվանդներին ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, բուժումը շարունակվում է: