• Latest news▼

Լիբիդոն ճնշող դեղամիջոցներ

16 մարտի, 2014  13:08

Եթե Դուք զգում եք, որ սեքսը սկսել է Ձեզ ավելի քիչ հետաքրքրել, քան նախկինում, հնարավոր է՝ պատճառը դեղերն են, որ Դուք ընդունում եք: Խոսեք Ձեր բժշկի հետ. հնարավոր է՝ նա Ձեզ այլընտրանք առաջարկի:

Սերոտոնինի հետկլանման սելեկտիվ ինհիբիտորներ

Հայտնի է, որ ընկճախտը բացասաբար է անդրադառնում լիբիդոյի վրա, բայց ճիշտ նույնպիսի ազդեցություն ունեն որոշ հակադեպրեսանտներ: Prozac-ը, Zoloft-ը եւ սերոտոնինի հետկլանման այլ սելեկտիվ ինհիբիտորները (ՍՀՍԻ) սերոտոնինի մակարդակի բարձրացման շնորհիվ՝ լավացնում են տրամադրությունը: Ցավոք, դա եւս կարող է նվազեցնել լիբիդոն, ասում է Սան-Դիեգոյի սեռական բժշկության ամերիկյան հիվանդանոցի տնօրեն Իրվին Գոլդշթեյնը: Կարող եք Wellbutrin եւ Viibryd՝ երկու ՍՀՍԻ ընդունել, որոնք չունեն այդ կողմնակի ազդեցությունը: Կամ փորձեք վարժություններ անել, խորհուրդ է տալիս Fox News-ը:

Եռափուլ հակադեպրեսանտներ

Երբ 90-ականներին ՍՀՍԻ-ն վաճառքի հանվեց, դադարեցին եռափուլ հակադեպրեսանտներ օգտագործել: Բայց որոշ բժիշկներ դեռ դրանք նշանակում են ոչ միայն ընկճախտի, այլեւ հիվանդ նյարդի բուժման համար՝ ինչպես հերպեսի դեպքում: Այդ դեղերը եւս նվազեցնում են սեռական հետաքրքրությունը:

Հակաբեղմնավորիչներ

Օրալ հակաբեղմնավորիչները նվազեցնում են սեռական հորմոնների քանակը, հետեւապես, ազդում են լիբիդոյի վրա: Ավելի լավ է՝ ոչ հորմոնալ հակաբեղմնավորիչներ, պահպանակներ կամ դիաֆրագմաներ օգտագործել:

Ֆինասթերիդ

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ՇԲՀ), որն առավել հայտնի է որպես շագանակագեղձի մեծացում, բուժման հակաուռուցքային հորմոնալ դեղամիջոց է: Դա ծերացող տղամարդկանց մեծ մասի խնդիրն է: Դեղամիջոցի ակտիվ բաղադրիչը ֆինասթերիդն է, որը կանխում է տեստոստերոնի արտադրությունը՝ վերափոխվելով դրա ակտիվ ձեւի: ՇԲՀ-ի բուժման այլընտրանք է պրոցեդուրան, որը հայտնի է որպես շագանակագեղձի տրանսուրետրալ մասնահատում՝ մեկժամանոց վիրահատություն, որի էությունը խողովակը միզուկին հասցնելն ու շագանակագեղձի մասնակի հեռացումն է:

Հակագիստամինային դեղամիջոցներ

Հակագիստամինները, հատկապես՝ դիֆենդիրամինը (Benadryl) եւ քլորֆենիրամինը (Chlor-Trimeton), թեթեւացնում են ալերգիայի նոպաները, բայց ժամանակավորապես ազդում են ինտիմ կյանքի վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll