Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պատրաստվում է հերթական վիրահատությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնաբերվել էր, որ նա գենետիկ նախահակվածություն ունի ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: Անջելինա Ջոլին, ով քաղցկեղի կանխարգելման նպատակով կրկնակի մաստէկտոմիայի էր ենթարկվել, որոշել է հեռացնել ձվարանները:

«Ես շատ ուրախ եմ, որ որոշեցի գնալ դրան: Իմ բախտը շատ է բերել բժիշկների հարցում, շատ-շատ է բախտս բերել վերականգնողական շրջանի հարցում եւ նրանով, որ «Անկոտրումը» նախագիծն ինձ հնարավորություն տվեց կենտրոնանալ աշխատանքի վրա»,- ասել է նա -ին տված հարցազրույցում:

Ջոլին հայտնել է, որ հիմա իրեն շատ ավելի մոտ է զգում մյուս կանանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ստիպված են եղել նման խնդիրների: «Ուր էլ լինեմ, մշտապես հանդիպում եմ կանանց, եւ մենք քննարկում ենք առողջական խնդիրները, ձվարանների եւ կրծքագեղձի քաղցկեղը: Դա ինձ ստիպում է մոտ զգալ մյուս մարդկանց, որոնք բախվում են նման խնդիրների, նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին եւ քննարկում է վիրահատության հնարավորությունը»,- ասել է նա:

«Ինձ եւս մեկ վիարահատություն է սպասվում՝ ձվարանների հեռացում: Նման բան ինձ հետ դեռ չէր եղել: Ես կխորհրդակցեմ այն բոլոր հրաշալի մարդկանց հետ, որոնց հետ ավելի վաղ խոսել եմ, թե ինչպես հաղթահարեմ այս փուլը»,- պատմել է դերասանուհին: Ջոլին ենթակա է ձվարանների քաղցկեղի գենետիկ ռիսկի, որից 56 տարեկանում մահացել է նրա մայրը՝ Մարշելին Բերտրանը: Բժիշկներն այն 50% են գնահատել:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա մայիսին Անջելինա Ջոլին հեռացրեց երկու կրծքագեղձերը՝ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը նվազագույնի հասցնելու համար: Ջոլին պատմել է, որ իր դեպքում քաղցկեղի առաջացման ռիսկն 87 % է եղել: