Բոլոր վնասակար սովորույթներն այսպես թե այնպես վտանգավոր են առողջության համար, հակառակ դեպքում դրանք «վնասակար» չէին համարվի: Սակայն դրանցից մեկն անհամեմատ ավելի վտանգավոր է, քան մնացած բոլորը միասին վերցրած: Պենն-սթեյթի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) պնդում են, որ մեր առողջությանն ամենամեծ վնասը կարող է հասցնել արթնանալուց հետո ծխելու սովորությունը:
Այդ եզրահանգումը հիմնված է նոր հետազոտության արդյունքների վրա, որին նիկոտինային կախվածություն ունեցող 7000 մարդ է մասնակցել: Նրանցից 4000-ը թոքերի քաղցկեղ է ունեցել: Ուսումնասիրելով տվյալները` մասնագետները նկատել են, որ նրանց մեծամասնությունը ոչ միայն ծխել է, այլեւ ծխել է առավոտյան, արթնանալուց կես ժամ անց:
Այսպես, գիտնականների խոսքով, առավոտյան ծխելը գլխի, պարանոցի եւ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծացնում է ամբողջ 80 տոկոսով:
Մասնագետները նշում են, որ շատ մարդիկ թերագնահատում են ծխելու, որպես ուռուցքային հիվանդության առաջացմանը նպաստող գործոնի լրջությունը: Նրանց խոսքով, ճշմարտությունն այն է, որ քաղցկեղի դեպքերի 90 տոկոսը կապված է հենց ծխելու հետ եւ միայն 10 հիվանդացումից 1-ի պատճառը կարող է այլ լինել, օրինակ` թունավոր նյութերի ազդեցությունը:
Ծխելուց հրաժարումն ամենալավ բանն է, որ կարելի է անել սեփական առողջության պահպանման համար, պնդում են մասնագետները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day