• Latest news

Արդյոք յոդի պակաս ունե՞ք. ճիշտն ու հորինվածքը

19 մարտի, 2014  10:14

Ժամանակակից բժշկությունը վահանաձեւ գեղձի մոտ 20 հիվանդություն է տարբերակում: Այդ հիվանդությունների մեծ մասը, մասնագետների խոսքով, առաջանում է յոդի պակասից՝ կարեւոր տարրի, որը պատասխանատու է վահանաձեւ գեղձի նորմալ գործառույթի, հորմոնալ հավասարակշռության եւ ուղեղի նորմալ աշխատանքի պահպանման համար:

Ինչպե՞ս իմանալ՝ օրգանիզմը յոդի պակաս ունի՞: Այս հարցը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը:

Առաջին հերթին, բժիշկ Թորոմանյանը նշեց, որ Հայաստանում վահանաձեւ գեղձի հիվանդությունները բավական տարածված են, քանի որ յոդի հիմնական աղբյուրը ծովի ջուրն է, որը գոլորշիանում է եւ թափանցում հողի, ջրի, մրգերի ու բանջարեղենի մեջ: Հայաստանում ծով չկա, իսկ լեռները մեզ փակում են ծովային քամիներից, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով:

Եվ այսպես, ինչպե՞ս պարզել՝ օրգանիզմը յոդի պակաս ունի՞, թե՞ ոչ:

Բժիշկ Թորոմանյանը նշեց, որ այսօր շատ տարածված են օրգանիզմում յոդի պակասը պարզելու տարատեսակ ժողովրդական միջոցներ, եւ շատերը վստահում են այդ մեթոդներին, բայց ցավոք, դրանց մեծ մասն անհիմն են եւ պատկերացում չեն կարող տալ օրգանիզմի կամ վահանաձեւ գեղձի վիճակի մասին:

Ինչպես ՊԵՏՔ ՉԷ պարզել՝ կա արդյոք յոդի անբավարարություն

Հավանաբար, բազմիցս լսել եք, որ կարելի է մաշկի վրա յոդի ցանց անել ու տեսնել՝ որքան արագ կներծծվի այն. ժողովորդական կարծիք կա, որ եթե յոդն արագ է ներծծվում, ապա օրգանիզմը յոդի պակաս ունի, իսկ եթե յոդի հետքերը երկար են մնում մաշկի վրա, խնդիր չկա:

Այս միջոցը շատ տարածված է բժշկությունից հեռու մարդկանց շրջանում, բայց բժիշկների շրջանում այն լավագույն դեպքում ժպիտ է առաջացնում: «Այս միջոցով, բնականաբար, հնարավոր չէ որոշել՝ արդյոք օրգանիզմում յոդի պակաս կա՞,- բացատրում է բժիշկ Թորոմանյանը,- քանի որ այն, թե որքան արագ է ներծծվում յոդը, կախված է միայն եւ միայն մարդու մաշկից»:

Ինչպե՞ս իրականում իմանալ՝ օրգանիզմը յոդի պակաս ունի՞, թե՞ ոչ:

Եվ այսպես, օրգանիզմում յոդի պակասը եւ վահանաձեւ գեղձի վիճակը պարզելու ժողովրդական մեթոդներն այնքան էլ ճշգրիտ չեն: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է իմանալ՝ արդյոք նման խնդիրներ կա՞ն: Իրականում, դա պարզել կարող է միայն բժիշկը՝ շոշափելով պացիենտի վահանաձեւ գեղձը: Եթե վահանաձեւ գեղձը մեծացած է, բժիշկը հիվանդին կուղարկի ուլտրաձայնային հետազոտության, եւ անհրաժեշտության դեպքում՝ որոշ հորմոնալ անալիզներ հանձնելու, որոնք կօգնեն ստույգ պարզել՝ արդյոք հիվանդը վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիր ունի, եւ եթե այո, հատկապես ինչպիսի:

Վահանաձեւ գեղձի մեծացման 3 աստիճան

Ինչպես նշեց բժիշկ Թորոմանյանը՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ընդունած դասակարգման՝ կա վահանաձեւ գեղձի մեծացման 3 աստիճան: Հայաստանում, ինչպեսեւ շատ ուրիշ երկրներում, օգտագործում են հենց այս դասակարգումը՝

• 0 աստիճան՝ վահանաձեւ գեղձն առողջ է, չափսը մեծացած չէ, բժիշկը պացիենտի պարանոցը մատներով շոշոփելով՝ խնդիր չի գտնում,

• 1 աստիճան՝ վահանաձեւ գեղձը մի քիչ մեծացած է: Դա արտաքինից կարող է տեսանելի չլինել, բայց բժիշկը շոշափելով՝ կզգա, որ գեղձը մեծացած է,

• 2 աստիճան՝ վահանաձեւ գեղձը մեծացած է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է