• Latest news

Հայաստանում մշակվել է պալիատիվ բժշկության զարգացման ռազմավարություն

7 հոկտեմբերի, 2016  22:39

Հայաստանում մշակվել է պալիատիվ բժշկության զարգացման ռազմավարություն, եւ Կառավարությունում համապատասխան որոշումն ընդունվելուց հետո պարտադիր կդառնա բոլոր հաստատությունների համար, որոնք ներգրավված կլինեն պալիատիվ օգնության գործին։ Այս մասին Երեւանում ընթացող կյանքի վերջի իրավիճակներում բուժման վերաբերյալ որոշումների կայացման մասին միջազգային սեմինարի շրջանակում ասել է Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ նեղ բժշկական մասնագիտացումների ցուցակում Հայաստանում արդեն կա պալիատիվ խնամքի մասնագետ հասկացությունը, մշակվում են հատուկ կրթական ծրագրեր։ Նա հիշեցրել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արդեն գործում է պալիատիվ ծառայություն, պլանավորվում է նման ծառայություն բացել նաեւ համալսարանական կլինիկաներից մեկում։ Առհասարակ կարճ ժամանակահատվածում պլանավորվում է Հայաստանում ստեղծել պալիատիվ օգնության զարգացած համակարգ՝ որպես կյանքից արժանավայել հեռանալն ապահովող կարեւոր տարրերից մեկը։

Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսական բաղադրիչին, Սամվել Սողոմոնյանը չկարողացավ թվեր նշել, բայց հույս հայտնեց, որ բյուջետային միջոցները կբավականացնեն առնվազն հասարակության անապահով խավերին օգնություն ցուցաբերելու համար։

Հիշեցնենք որ Երեւանում հոկտեմբերի 7-ին առաջին անգամ է անցնում միջազգային սեմինար՝ կյանքի վերջի իրավիճակներում բժշկական բուժումների մասին որոշումների կայացման վերաբերյալ։ Այն կազմակերպել են Հայաստանի Բիոէթիկայի ազգային ինստիտուտն ու Հայ օգնության ֆոնդը՝ Առողջապահության նախարարության ու Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել