• Latest news

Հայաստանյան շուկա է ներմուծվել էկոլոգիապես մաքուր կոսմետիկա ամբողջ ընտանիքի համար

10 հոկտեմբերի, 2016  21:08

Հայաստանյան վաճառքում հայտնվել են դանիական հայտնի DermaPharm ընկերության արտադրած մաշկի խնամքի էկոլոգիապես մաքուր եւ հիպոալերգիկ կոսմետիկ միջոցները: Այդ ընկերության ապրանքատեսակները բաղկացած են բնական բաղադրատարրերից եւ չեն պարունակում վնասակար քիմիկատներ:

Ինչպես պատմեց NEWS.am Medicine-ի թղթակցին Արա Պողոսյանը`  Հայաստանում Derma ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը դարձած AlfaPharm ընկերության մարկետինգի համակարգողը, ամռանն առավել պահանջված էր արեւապաշտպան DERMA SUN շարքը, ինչը իհարկե սպասելի էր:

Հայաստանով մեկ խանութներում եւ դեղատներում կարելի է գտնել հսկայական քանակության արեւապաշտպան միջոցներ` ինչպես հայտնի ապրանքանիշերի, այնպես էլ անհայտ ծագման: DERMA SUN-ը, սակայն, արեւապաշտպան միջոցների մեջ միակ իսկապես էկոլոգիական շարքն է, որը պաշտպանում է մաշկը UVA եւ UVB ճառագայթներից, չի պարունակում քիմիական նյութեր, որոնք ունակ են բացասաբար ազդելու մաշկի վրա եւ հարուցելու հորմոնալ խանգարումներ:

Ավելին, DERMA SUN արեւապաշտպան սփրեյները, քսուքները, գելերը չեն պարունակում ներկանյութեր եւ բուրավետիչներ (արոմատիզատոր), որոնք կարող են անվտանգ չլինել մաշկի համար եւ առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: Ամբողջ շարքը հավաստագրված է “Danish Asthma and Alergy Association” եւ "Nordic Ecolabel” ընկերությունների կողմից, իսկ մանկական արեւապաշտպան միջոցները ստացել են նաև "Ecocert” հավաստագիրը` որպես էկոլոգիական եւ անվտանգ լինելու ապացույց:

AlfaPharm դեղատներում շատ հաճախ են հարցնում նաեւ Derma Family շարքի ապրանքները, որը ներառում է շամպուններ, մազերի կոնդիցիոներներ, լոգանքի գելեր, մարմնի լոսյոններ եւ իհարկե, դեզոդորանտ-հակապերսպիրանտ: Վերջինս արժանի է հատուկ ուշադրության, քանի որ այսօր շուկայում շատ քիչ են այն միջոցները, որոնք պաշտպանում են տհաճ հոտից նույնիսկ շատ ակտիվ կենսակերպի դեպքում եւ դրանով հանդերձ չեն պարունակում վտանգավոր քիմիկատներ, բուրավետիչներ, ներկանյութեր, ալկոհոլ եւ եթերային կոնսերվանտներ, որոնք, ըստ որոշ աղբյուրների, կարող են վտանգավոր լինել առողջության համար:

 

Խնամքի միջոցների մյուս շարքը, որ այսօր արդեն վայելում է ոչ քիչ պահանջարկ, Derma Eco Women-նն է: Շարքը ներառում է մաքրիչ տոնիկներ, շպարը մաքրող միջոցներ, հատուկ շամպուններ կանանց համար, քսուքներ մաշկի տարբեր տեսակների համար եւ մարմնի յուղ, որը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են շիայի յուղ, ալոե վերա (լտ.` Aloe vera), նուշի եւ ծիրանի յուղ, վիտամին E եւ հակաօքսիդանտներ:  Այս միջոցներն ապահովում են մաշկի եւ մազերի մեղմ եւ փափուկ խնամք, սնուցում եւ խոնավացնում են դրանք, եւ իհարկե, չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ: Ապրանքանիշի ինչպես եւ մյուս ապրանքները, սրանք եւս ստացել են “Danish Asthma and Alergy Association”, "Nordic Ecolabel” եւ "Ecocert” հավաստագրերը:

Ընտանիքի ամենափոքր անդամների համար նախատեսված DermaEco Baby էկոլոգիապես մաքուր մաշկի եւ մազերի խնամքի միջոցները եւս պահանջված  ապրանքներ են Հայաստանում, ինչը զարմանալի չէ` հաշվի առնելով, թե մեր հասարակության մեջ ինչպիսի ուշադրություն է հատկացվում երեխաների առողջությանը եւ բարեկեցությանը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց համար նախատեսված շարքին, ապա այն ներառում է հետածիլային բալզամ եւ դեմքի քսուք, որը հանգստացնում , սնուցում է մաշկը եվ պաշտպանում է այն գրգռումից, մազերը հարդարելու ոսկ եւ լոգանքի գել, որոնք չեն պարունակում ներկանյութեր, եթերային կոնսերվանտներ, բուրավետիչներ եւ ալերգիկ կամ առողջությանը վնասակար այլ նյութեր:

Բոլոր այս միջոցները այժմ հասանելի են AlfaPharm դեղատներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է