• Latest news

Ամերիկացի բժիշկները Ստեփանակերտում առաջին անգամ աղիի լապարոսկոպիկ վիրահատություն են կատարել

3 նոյեմբերի, 2016  22:37

Ֆրեզնոյի բժիշկները Ստեփանակերտում լապարոսկոպիայի միջոցով հեռացրել են հաստ աղիի քաղցեղային ուռուցքով ախտահարված հատվածը: NEWS.am Medicine-ի հետ զրույցում վիրահատությունը կատարած ֆրեզնոյաբնակ լապարոսկոպիայի վիրաբույժ Վան Պողոսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում նման վիրահատությունն առաջին անգամ է կատարվում:

Վիրահատության ընթացքում հեռացրել են 70 տարեկան հիվանդ կնոջ աղիի միայն ախտահարված հատվածը: Մնացած մասը միանգամայն բավարարում է լիարժեք կյանք ունենալու համար. մասնագետի գնահատմամբ՝ 2-3 ամիս հետո հիվանդի օրգանիզմը կհարմարվի աղիի մի փոքր կարճացված նոր կառուցվածքին, եւ նա կյանքի սովորական հուն կվերադառնա:

Ամբողջ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիայի գործիքների կիրառմամբ, առանց մեծ կտրվածքների: Վան Պողոսյանը նշեց, որ սովորական բաց վիրահատությունների համեմատությամբ՝ այսպիսի վիրահատությունը մի շարք առավելություններ ունի. հաստ աղիի բաց վիրահատությունից հետո հիվանդը ստիպված է հիվանդանոցում անցկացնել նվազագույնը 10-15 օր, իսկ լապարոսկոպիկ վիրահատությունից հետո նույնիսկ տարեց հիվանդը շատ ավելի արագ է վերականգնվում եւ կարող է արդեն 2-3 օրից տուն վերադառնալ: Դրանից բացի, բաց վիրահատությունից հետո վերքը կարող է բորբոքվել, իսկ լապարոսկոպիկ վիրահատության դեպքում այդպես չի կարող լինել, քանի որ ամբողջ վիրահատությունը կատարվում է մի քանի փոքրիկ անցքերով:

Այս եւ այլ հիվանդությունների ժամանակ օգտագործված գործիքների մեծ մասը Ֆրեզնոյի բժիշկներն իրենց հետ են բերել: Վան Պողոսյանը նշեց, որ Ստեփանակերտի կլինիկայում կան մեծ քանակով լապարոսկոպիայի գործիքներ, սակայն դրանք շատ ավելի հին են, քան այն գործիքները, որոնք այսօր կիրառվում են ԱՄՆ-ում: Բացի այդ՝ ԱՄՆ-ում իրենք վարժվել են մեկանգամյա օգտագործման գործիքներով աշխատելուն եւ դրանք վիրահատությունից հետո դեն նետելուն, իսկ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում գործիքները սովորաբար ախտահանվում են եւ կրկին օգտագործվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել