• Latest news

Մինչեւ 2030 թվականը կանայք քաղցկեղից 60 տոկոսով ավելի հաճախ կմահանան

4 նոյեմբերի, 2016  20:47

Մինչեւ 2030 թվականն ամբողջ աշխարհում քաղցկեղից կմահանա 5.5 մլն կին, իսկ ուռուցքային հիվանդություններից մահացությունը, 2012 թվականի համեմատությամբ, 60 տոկոսով կաճի: Այս մասին նշված է American Cancer Society-ի նոր զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ դեռեւս 2012 թվականին կանանց մահացության պատճառների շարքում քաղցկեղը երկրորդն էր սիրտ-անոթային հիվանդություններից հետո: Կանայք ավելի հաճախ մահանում են կրծքագեղձի, կոլորեկտալ, թոքերի եւ արգանդի վզիկի քաղցկեղի հետեւանքով:

Մասնագետների խոսքով՝ աշխարհի երկրների մեծ մասում կանանց շրջանում առավել տարածված քաղցկեղի տեսակը կրծքի քաղցկեղն է: Հետաքրքիր է, որ Չինաստանում շատ տարածված է նաեւ թոքերի քաղցկեղը. գիտնականները սա կապում են այն փաստի հետ, որ երկրում տղամարդկանց 50 տոկոսից ավելին ծխում է, իսկ կանայք պասիվ ծխող են դառնում, ինչն էլ հանգեցնում է քաղցկեղի այդ տեսակին: Արգանդի վզիկի քաղցկեղն ավելի հաճախ ախտորոշվում է Աֆրիկայի երկրներում, քան Եվրոպայում եւ Ամերիկայում: Զեկույցի հեղինակի խոսքով՝ քաղցկեղի այս տեսակն առավել հաճախ առաջանում է ՄԻԱՎ-ով վարակված կանանց շրջանում, իսկ Աֆրիկայում այդպիսի հիվանդները բավական մեծ թիվ են կազմում:

Քաղցկեղը հիմնականում կխլի եկամուտների ցածր եւ միջին մակարդակով երկրներում բնակվող կանանց կյանքը: Այժմ այդ երկրներում կանանց կյանքի տեւողությունը մեծանում է, սակայն ծխելը եւ չհավասարակշռված սնվելը շարունակում են մնալ նրանց առողջության լուրջ սպառնալիքները:

Temple Health համալասարանին կից Fox Chase Cancer Center ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Նեստոր Էսնաոլան եւ այլ փորձագետներ կարծում են, որ անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել՝ ուղղված քաղցկեղով հիվանդացածության եւ դրա հետեւանքով մահացության նվազմանը: Դրանց թվում է հեպատիտ B-ի դեմ պատվաստումը, որը թույլ կտա նվազեցնել լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը, մարդու պապիլոմայի վիրուսի դեմ երեխաների պատվաստումը, ինչպես նաեւ կանոնավոր սքրինինգային հետազոտությունները, օրինակ՝ մամոգրաֆիան, որն օգնում է կրծքի քաղցկեղը ժամանակին ախտորոշել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել