• Latest news

Հայաստանի բնակչության 0,2 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է

30 նոյեմբերի, 2016  14:18

Հայաստանի բնակչության գրեթե 0,2 տոկոսն այսօր ՄԻԱՎ վարակակիր է: Երկրում ՄԻԱՎ վարակակիր 3600 մարդ կա, սակայն այսօր նրանցից ընդամենը մոտ 1700 մարդ է իր կարգավիճակին տեղյակ եւ գտնվում է դիսպանսեր հսկողության ներքո: Այս մասին լրագրողներին ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հայկական կենտրոնի համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ 1988 թվականից ի վեր մինչ օրս Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակակիր մոտ 2500 մարդ, սակայն նրանցից մի քանիսը վախճանվել են:

Վարակվելու դեպքերի մեծ մասը այսպես, թե այնպես կապված է միգրացիայի հետ. ՄԻԱՎ վարակակիր հայերի մոտ 70 տոկոսը աշխատանքային միգրանտներն են, որոնք վարակվել են Ռուսաստանում աշխատելու ընթացքում, ինչպես նաեւ նրանց սեռական զուգընկերները: Հետաքրքիր է, որ ՄԻԱՎ վարակակիր հայերի միայն մոտ 30 տոկոսն են կանայք, որոնց գերակշիռ մեծամասնությունը վարակվել է հետերոսեքսուալ սեքսի ժամանակ, իսկ մյուս ճանապարհներով վարակման դեպքերը, օրինակ՝ ներարկվող թմրանյութերի միջոցով, կանանց շրջանում եզակի են:

Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ եթե Հայաստանում նախկինում մարդիկ հիմնականում վարակվում էին թմրանյութերի օգտագործման հետեւանքով, ապա վերջին տարիներին հատկապես սեռական ճանապարհն է դարձել ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ճանապարհը: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ ինֆեկցիան արդեն չի համարվում, այսպես կոչված, ռիսկի խմբի հիվանդություն՝ վարակվել կարող է սեռական կյանքով ապրող ցանկացած մարդ:

Հիշեցնենք, որ վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակակիրների թիվը գերազանցել է 2 մլն-ը: Նրանցից գրեթե մեկ մլն մարդ ապրում է Ռուսաստանում, մնացածը՝ տարածաշրջանի 52 երկրներում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանի բնակչության գրեթե 1 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել