• Latest news

Ի՞նչ ընդհանուր բան կա էրեկտիլ դիսֆունկցիայի եւ սրտի հիվանդությունների միջեւ

5 դեկտեմբերի, 2016  18:06

Էրեկտիլ դիսֆունկցիան եւ սրտանոթային հիվանդությունները հաճախ փոխկապակցված են, սակայն շատ հիվանդներ այդ մասին չեն էլ իմանում։ Սրտաբան Մարինե Օրդյանի խոսքով, եթե տղամարդու մոտ էրեկտիլ դիսֆունկցիա է ախտորոշվում, ապա լուրջ վտանգ կա, որ 2-5 տարի անց նրա մոտ սրտանոթային հիվանդություններ կախտորոշվեն, օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդություն։

Մասնագետը բացատրում է, որ սեռական օրգանի անոթների տրամագիծը ավելի փոքր է, քան սրտի եւ ուղեղի անոթներինը, եւ երբ օրգանիզմում աթերոսկլերոտիկ գործընթացներ են սկսվում, առաջինը տուժում են փոքր տրամագծով անոթները։ Վնասելով անդամի արյան շրջանառությունն ապահովող անոթները՝ այդ գործընթացը հանգեցնում է էրեկտիլ դիֆունկցիայի, իսկ հետո խնդիրը, շարունակելով զարգանալ, խոցում է արդեն սրտի եւ անգամ ուղեղի անոթները։ Այդպիսով՝ բավականին հաճախ էրեկտիլ դիսֆունկցիան առողջական այլ խնդիրների «կանխագուշակն» է դառնում։

Մասնագետի խոսքով՝ էրեկցիայի խնդիրների եւ սրտի հիվանդությունների հետ կապված ռիսկի գործոնները միատեսակ են.

• Ծխելը։ Ծխախոտի ծուխը մոտ 4000 քիմիական նյութ է պարունակում, որոնք վնասում են անոթների պատերը, ինչն էլ մեծացնում է էրեկտիլ դիսֆունկցիայի եւ սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը։ Մասնագետը նշեց, որ մեկ տուփ ծխախոտը հավասար է տղամարդու կյանքում մինուս մեկ սեռական ակտի։

• Խոլեստերին։ Խոլեստերինի մեծ քանակը նույնպես բացասաբար է ազդում անոթների առողջության վրա՝ հանգեցնելով ինչպես էրեկցիայի, այնպես էլ սրտի խնդիրների։

• Նստակյաց կենսակերպ։ Ֆիզիկական ակտիվության պակասը շատ վնասակար է անոթների համար, եւ ինչպես ռիսկի նախորդ գործոնները, կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների։

• Ալկոհոլ։ Ալկոհոլի չափավոր քանակը վտանգավոր չէ առողջության համար, սակայն դրա չարաշահումը լուրջ գործոն է սրտի հիվանդությունների եւ էրեկիցայի խանգարումների զարգացման համար։

• Սնունդ։ Սխալ սննդակարգը մեծացնում է ճարպակալման եւ դրա հետ կապված մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել