2016-ի դեկտեմբերի 7-8–ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում՝ «Կրթության ռուսական ակադեմիայում», կկայանա կրթության մասին գիտությունների ոլորտում երիտասարդ բժիշկների գիտաժողով, որին կմասնակցեն նաեւ երիտասարդ բժիշկներ Հայաստանից։
Միջոցառման նպատակը երիտասարդ բժիշկների միջեւ միջազգային փոխհամագործակցության զարգացումն է նորարարական բժշկական պրակտիկայի փոխանակման համար, ինչպես նաեւ երիտասարդ բժիշկների շահերի պաշտպանության հասարակական մեխանիզմի ստեղծումը։
Գիտաժողովի շրջանակում պլանավորվում է հետեւյալ սեկցիաները կազմակերպել
Կրթությունը բժշկության մեջ
Ուսուցանումը բժշկության մեջ
Երիտասարդ բժիշկների գիտա–պրակտիկ փոխգործակցությունը
Երիտասարդ բժիշկների աջակցության համար հաջող պրակտիկայի կիրառումը
Գիտաժողովի շրջանակում կձեւավորվեն յուրաքանչյուր ուղղությամբ երիտասարդ բժիշկների միջպետական աշխատանքային խմբեր։
Սիմպոզիումը մեկ հարթակում կմիավորի տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների գիտական նվաճումների եւ պրակտիկ հմտությունների փոխանակման համար։ Այն հնարավորություն կընձեռի բաց քննարկում անցկացնել ոլորտի խնդիրների եւ հեռանկարների, ժամանակակից բժշկության էթիկայի եւ բարոյական հարցերի մասին։ Գիտաժողովը միավորում է ավելի քան 10 երկրների երիտասարդ բժիշկների։
Գիտաժողովի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այս հասցեով՝ http://www.moh.am/temp/Haytararutyun/raw.pdf






