• Latest news

Դեռահասների կողմից Էլեկտրոնային ծխախոտի գործածումը ԱՄՆ ազգային գլխավոր սպառնալիքներից է համարվել

8 դեկտեմբերի, 2016  22:34

ԱՄՆ գլխավոր վիրաբույժ Վիվեկ Մուրտին համարում է, որ դեռահասների կողմից էլեկտրոնային ծխախոտների գործածումը գլխավոր սպառնալիքներից է երկի հասարակական առողջության համար։

Իր նոր զեկույցում Մուրտին նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ անել՝ պարզելու համար էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունն առողջության վրա, մանավանդ անչափահասների։ «Ինձ մտահոգում է այն,  որ էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը մինչեւ վերջ ուսումնասիրված չէ։ Մինչդեռ դա կարող է հանգեցնել նիկոտինից կախում ունեցող մի ամբողջ սերնդի ձեւավորման»,- ասում է բժիշկ Մուրտին։

Էլեկտրոնային ծխախոտը, ըստ էության, հեղուկ նիկոտինը դարձնում են գոլորշի՝ շնչելու համար։ Դրանում չկան վնասակար խեժեր, որոնք կան սովորական ծխախոտում։  Սակայն էլեկտրոնային անալոգները միեւնույն է անվտանգ չեն ծխողների համար։ Էլեկտրոնային ծխախոտի ռիսկերի կամ առավելությունների մասին ոչ մի ստույգ ապացույց չկա։ 

Ավագ դասարաններում սովորող ամերիկացիների ավելի քան 16 տոկոսը հարցման ժամանակ ասել է, որ գոնե մեկ անգամ փորձել է ծխել էլեկտրոնային ծխախոտ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել