• Latest news

Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա 2015 թվականի հուլիսի 2-ից 4-ը

24 մարտի, 2014  19:11

Հայաստանի բժշկական հասարակությունը պատրաստվում է հյուրընկալել Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարը, որը տեղի կունենա 2015 թվականի հուլիսի 2-ից 4-ը Երեւանում: Համագումարի ծրագրի  շրջանակներում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների եւ առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայ բժիշկների եւ բուժքույրերի մասնակցությունը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին համագումարի կազմկոմիտեից։

Այս համագումարը կլուսաբանի ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղաբանության, բուժքույրական, առողջապահական կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում առաջխաղացումները, ինչպես նաեւ հարակից բազմաթիվ բժշկական ոլորտներում արդի այլ խնդիրներ:

Հաշվի առնելով Հայաստանում անցկացված միջազգային բժշկական համագումարների հաջողությունները՝ Հայաստանի Առողջապահության նախարարության եւ AMIC-ի (Հայկական բժշկական միջազգային կոմիտեի) բարձր հովանու ներքո 2015 թվականին կայանալիք համագումարը կանդրադառնա մեր օրերում առողջապահությանն առնչվող կարեւոր հիմնախնդիրներին:  Հիմնական բանախոսները եւ քննարկման մասնակիցները կկենտրոնանան համապատասխան թեմաների ավելի լայն շրջանակի վրա՝ ներառելով ՀՀ եւ ԼՂՀ առողջապահությանն առնչվող բարդ խնդիրները, քաղցկեղի եւ վերարտադրողական առողջության ոլորտի նորագույն ձեռքբերումները, տեխնոլոգիական առաջընթացները, որոնք արմատապես հեղաշրջում են առողջապահական ոլորտը, այդ թվում նաեւ թերի եւ գերսնուցման համընդհանուր պարադոքսը:

Սաթելիտային սիմպոզիւմները կկազմակերպվեն հուլիսի 1-ին` միջազգային համագործակցության միջեւ կամուրջներ հիմնելու, ինչպես նաեւ մարզային բժիշկներին փոխանցելու ոլորտի նորագույն մոտեցումները: Մարզային բժիշկները առանձին կհրավիրվեն մասնակցելու սիմպոզիումներին` առանց գրանցման վճարի:

Կոնգրեսի երրորդ օրը ամբողջությամբ կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերի եւ ապագա համագործակցության ռազմավարությանը:

Հիանալի սոցիալական ծրագիր կառաջարկվի համագումարի մասնակիցներին եւ նրանց ընտանիքներին:

Համագումարի պաշտոնական լեզուներն են հայերենը եւ անգլերենը:

Սեղմագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. ապրիլի 30-ը

Վեբ կայք: www.4imca.am

Ֆեյսբուքյան էջը կմեկնարկի 2014թ. մայիսի 1-ին

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել